ՈՐՈՇ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՌԱԶՄԱՃԱԿԱՏԻ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՏՎԱԾԻ 93-ի ՀՈՒՆԻՍՅԱՆ ՌԱԶՄԱԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ
12.07.2011 17:50

alt

Ասկերանի ուղղությամբ թուրքերի ձեռնարկած բոլոր հարձակումները, որոնք ուղեկցվում էին երկար եւ ուժգին հրթիռահրետակոծությամբ, ավարտվել էին նրանց լիակատար պարտությամբ եւ փախուստով: Շնորհիվ մեր քաջարի ազատամարտիկների միահամուռ կամքի, ոգու տոկունության, բարձր կազմակերպվածության եւ հայրենի հողը պաշտպանելու անսահման նվիրվածության` թշնամու չարանենգ մտադրությունները միշտ էլ ձախողման են ենթարկվել: Ինչ վերաբերում է 1992 թվականի փետրվարի 26-ի, մարտի 6-ի, 11-ի եւ հունիսի 12-ի լայնամասշտաբ հարձակումներին, երբ թշնամին հասել էր կարճատեւ հաջողությունների` գրավելով մեր պաշտպանական առաջագծերը, դրանք պայմանավորված էին զենքի, զինտեխնիկայի եւ նման այլ միջոցների գերազանցությամբ, որոնց դեմ պայքարելու հիմնական միջոցները մենք պատերազմի սկզբից ի վեր չունեինք, ինչպես նաեւ ռազմավարական եւ մարտավարական տեսանկյունից ՙՈւղտի-Մեջքի՚ բարձր բլուրների շահավետ դիրքերի օգնությամբ: Ունենալով այդպիսի ռազմավարական կարեւոր նշանակության դիրքեր, որտեղից ողջ ավանը գտվում էր ափիդ մեջ, 1991թ. նոյեմբերից սկսած, թշնամին գրեթե անդադար հրթիռահրետակոծում էր ավանի եւ մեր պաշտպանական դիրքերի վրա:

Подробнее...
 
ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈւԹՅՈւՆ
12.07.2011 17:47

alt

Ասկերանի մանկապատանեկան մարզադպրոցում ավարտվեց 2010-2011 ուս.տարին: Մարզադպրոցում  գործում է 18 մարզական խումբ 250 սովորողներով, որից 2-ը` սեղանի թենիսը եւ ըմբշամարտը շրջկենտրոնում, իսկ մնացած խմբերը շրջանի Խաչեն, Խնապատ, Նորագյուղ, Շոշ, Այգեստան, Ավետարանոց, Ակնաղբյուր, Իվանյան համայնքներում: 

Подробнее...
 
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆՇՎԵՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՕՐԸ
12.07.2011 17:43

alt

Մեր պետության համար ներկա ժամանակաշրջանում ամենահրատապ խնդիրներից են ազգաբնակչության կենսամակարդակի էապես բարձրացումն ու սոցիալական վիճակի անհրաժեշտ բարելավումը: Այդ նպատակին են միտված պետական նշանակության տնտեսական բնույթի տասնյակ ծրագրեր, որոնք ներկայումս իրականացման փուլում են, եւ ակնկալվող արդյունքները լավ հիմք են հանդիսանալու նաեւ սոցիալական ասպարեզում զգալի առաջընթացի համար: Ուստի, չափազանց կարեւոր է, թե ձեռք բերած հնարավորություններն ինչպես պետք է վերածել սոցիալական նպատակային ծրագրերի  եւ իրագործել դրանք: Ահա այստեղ է, որ հույժ գնահատելի են դառնում  սոցիալական ոլորտի  աշխատողների փորձն ու գիտելիքները, նվիրվածությունն ու բարեխղճությունը: Այս տարի հունիսի 10-ին առաջին անգամ ենք նշում սոցիալական աշխատողի օրը:  Մասնագիտական տոն օրը եւս մի առիթ էր, որպեսզի հերթական անգամ լինեինք ՙՍԱԾ՚ գործակալության եւ սոցիալական ծառայության Ասկերանի տարածքային բաժիններում, նախ շնորհավորանքի խոսքեր ասելու, ապա եւ աշխատանքների ընթացքի ու ոլորտում իրականացվող գործընթացների մասին տեղեկություններ ստանալու:

Подробнее...
 
ԻՆՔՆԵՐՍ ՀՈԳԱՆՔ ՄԵՐ ՇՐՋԱՊԱՏԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
12.07.2011 17:42

Շրջապատի մաքրության եւ բարեկարգության հանդեպ ուշադիր պետք է լինենք բոլորս: Հենց մեր շրջապատով է որոշվում մեր կենսամակարդակն ու քաղաքակրթվածությունը: Պահպանելով եւ գնահատելով այն` օրինակ կծառայենք նոր սերունդներին` ճիշտ դաստիարակվելու. քանզի մեր շրջապատը` մեր հայրենիքն է:
Ամեն ինչ չէ, որ պետք է պետության միջոցներով ձեռնարկվի, մանավանդ, երբ սեփականաշնորհված են բազմաբնակարան բնակելի շենքերը,- ահա այսպես մտածեցին Ասկերան քաղաքի Շահումյան փողոցի 76 շենքի երրորդ շքամուտքի բնակիչները եւ նախաձեռնեցին շքամուտքի վերանորոգումը: Սեփական միջոցներով ¥ի դեպ ծախսերն այնքան էլ մեծ չէին¤ վերանորոգեցին ամբողջ շքամուտքը: Նրանք մեծ ոգեւորությամբ կատարեցին այդ աշխատանքը, եւ արդյունքն ակնհայտ երեւաց: Շքամուտքն արդեն մաքուր ու կոկիկ եւ մշտապես գտնվում է ուշադրության կենտրոնում:

Подробнее...
 
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ ՀԱՄԵՐԳ -ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
12.07.2011 17:39

alt

Սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով իրականացնել լրացուցիչ կրթադաստիարակչական բնույթի գործունեություն, պայմաններ ստեղծել նրանց հետաքրքրությունների զարգացման համար, զբաղվել ստեղծագործական ունակությունների, հոգեւոր, գեղագիտական զարգացմամբ, ռազմահայրենասիրական դաստիարակությամբ. ահա այն ամենը, ինչ իրականացնում է Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը: Կենտրոնում գործում է 36 խմբակ` 380 երեխաների ընդգրկմամբ, մասնաճյուղեր են գործում շրջանի 11 համայնքներում: Սաների ուժերով անց են կացվում բազմաբնույթ ստուգատեսներ, մրցույթներ, փառատոններ, ցուցահանդեսներ: Կենտրոնն ակտիվ մասնակցություն է ունենում շրջանային եւ հանրապետական մրցույթ-փառատոններին: Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին նվիրված ասմունքի հանրապետական փառատոնում ՄՊՍԿ-ի սան Մելինե Պետրոսյանը գրավել է առաջին տեղը եւ իրավունք նվաճել մասնակցելու ՀՀ-ում կազմակերպվող համանուն փառատոնին` մեծ պատիվ բերելով Ասկերանի շրջանին:


Подробнее...
 
ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԲԱՐԵՀԱՋՈՂ ԲԵՐՔԱՀԱՎԱՔ
27.08.2009 00:17

alt

Շրջանում ընթացքի մեջ են հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի աշխատանքները։ Օգտվելով անցյալ տարվա բնական աղետների դիմաց հատկացված պետական միջոցներից եւ օգտագործելով սեփական ողջ ներուժը, 2011 թվականի բերքի տակ շրջանի համայնքների վարչական տարածքներում եւ նրա սահմաններից դուրս 10542.6 հեկտար աշնանացան մշակաբույսերի ցանք է կատարվել: Բերքահավաքն ընթանում է հակահրդեհային անվտանգության պայմանների ապահովմամբ:


Подробнее...
 
ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ
27.08.2009 00:17

alt

Մանկական զրնգուն ծիծաղ, պարզ ու միամիտ հայացքներ, աչիկներում թաքցրած անհանգստություն, երգ, պար, ժպիտներ: Եվ այս ամենն Ասկերանի մանկապարտեզում էր, երբ հունիսի 28-ին կազմակերպվել էր մի գեղեցիկ հանդես, որն ավելի շատ հեքիաթի էր նմանվում: Մանավանդ, որ հեքիաթի հերոսներն էլ ներկա էին` կերպարանափոխված հենց երեխաների մեջ: Սա սովորական մանկական հանդես չէր. ՙՀրաժեշտ մանկապարտեզին՚ խորագիրն էր կրում այն: Մանկապարտեզի ավագ սաները, որոնք 15 երեխա էին, պատրաստվում էին կյանքի մի նոր` գիտակցական փուլի: Մանուկներից մի յուրահատուկ անմեղություն ու մաքրություն էր  հորդում: Դահլիճում ներկա էին ծնողներ, հյուրեր, երեխաներ: Բոլորն էլ մի պահ վերացել էին առօրյա հոգսերից, մանկացել ու խանդավառվել երեխաների հետ եւ հիացմունքով էին ունկնդրում, թե ինչպես են երգում, պարում, տառաճանաչություն ցուցաբերում: Մանուկներն իրենց տողերն արտասանում էին գիտակցորեն, պարում ու երգում էին վստահորեն, որ, թերեւս, դաստիարակների աշխատանքի արդյունքն էր: Դաստիարակները ջանք չէին խնայել երեխաների մեջ ներարկելու հայրենասիրություն, ընկերասիրություն, սեր ծնողի, բնության, ծառ ու ծաղկի, կենդանիների հանդեպ:


Подробнее...
 
<< Первая < Предыдущая 71 72 73 74 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter