ԵՐԲ ԲԱՌԵՐՆ ԱՆԳԱՄ ԱՆԶՈՐ ԵՆ ԴԱՌՆՈՒՄ…
14.01.2019 16:44

Պարտադրված պատերազմը բազմաթիվ մարդկային ճակատագրեր է խեղաթյուրել… Արդարության ու ազատության համար մղված պայքարը որքան համազգային կարևոր նշանակություն ունեցավ, նույնքան ճակատագրական անդառնալի կորստյան ցավով պատեց մեզանից շատերին։ Հուսահատ ու անիմաստ կյանքով ապրելու ցավի ու կսկիծի պահեր շատերս ենք ապրել, սակայն մեր մեջ ուժ ենք գտել, մեր հարազատների

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
14.01.2019 15:23

Հունվարի 14-ին Ասկերանում ձմեռային հերթական զորակոչն էր: Զինկոմիսարիատի բակը մարդաշատ էր: 20 պատանի պատրաստվում էր համալրել ԱՀ ՊԲ շարքերը: Նրանցից յուրաքանչյուրը լցված էր ինքնավստահությամբ և քաջ գիտակցումով, որ Հայրենիքի սահմանների պաշտպանությունը վեր է ամեն ինչից, նրանք պատվով են շարունակելու իրենց հայրերի ու պապերի սուրբ գործը:

Նորակոչիկներին ճանապարհելու և բարի ծառայություն մաղթելու էին եկել Ասկերանի շրջվարչակազմի

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՈՒ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ
06.01.2019 16:36

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնը Հայ առաքելական եկեղեցու հինգ Տաղավար տոներից է, որը նվիրված է Աստվածորդու` Հիսուս Քրիստոսի Ծննդյանն ու Աստվածահայտնությանը (Մկրտությանը): Միայն Հայ եկեղեցին է, որ հաստատուն է մնացել հնագույն ավանդույթին և Քրիստոսի Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը շարունակում է նշել միասին՝ հունվարի 6-ին: Հայ եկեղեցում Սուրբ Ծնունդը և Աստվածահայտնությունը օրացուցային տարվա առաջին տոնն է:

Հունվարի 5-ի երեկոյան Ասկերանի սուրբ Աստվածածին եկեղեցու ծիսակատար տեր Մեսրոպ քահանա Խունոյանը մատուցեց Ճրագալույցի սուրբ Պատարագ: Որից հետո աստվածային լույսն ու եկեղեցու օրհնությունը մարդիկ իրենց հետ տուն տարան:

Սուրբ Ծննդյան գլխավոր տոնակատարությունը կատարվեց հունվարի 6-ին՝ սուրբ Պատարագի

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՎԼԱԴԻՄԻՐ ՄԻՔԱՅԵԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ ԱՄԱՆՈՐՅԱ ՈՒՂԵՐՁԸ ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ
28.12.2018 13:46

Սիրելի հայրենակիցնե՛ր. Մի քանի օրից պատմության գիրկը կանցնի 2018 թվականը և մեզանից յուրաքանչյուրն ինքը կորոշի, թե ինչն է հիշելու ուրախությամբ և ինչը` գուցե թախիծով: Անցնող տարին նաև փորձությունների տարի էր, և այդ փորձությունները մեր ժողովուրդն արժանապատվորեն հաղթահարեց:

Ինչպես տարիներ շարունակ, 2018-ին նույնպես, թշնամին մեր անդորրը խաթարելու փորձեր էր ձեռնարկում: Սակայն այդ փորձերն ամեն անգամ արժանի հակահարված էին

Подробнее...
 
ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՎԱ ՎԵՐՋԻՆ ՆԻՍՏԸ
28.12.2018 12:52

Դեկտեմբերի 28-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը: Այն վարում էր շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ,  հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ:

Օրակարգի առաջին հարցը շրջանի տարածքում 2018 թվականի

Подробнее...
 
ԳԱԼԴ ԲԱՐԻ՝ ՆՈՐ ՏԱՐԻ
28.12.2018 10:40

Գալիք տոների շունչը շուրջ մեկ ամիս է, ինչ զգացնել է տալիս։ Ամենուրեք վառվող ու բոցկլտացող բազմերանգ լույսեր, խանութների ցուցափեղկերի անասելի առատություն և լիություն։  Իսկ դեկտեմբերի 27-ին Ասկերանի կենտրոնական պուրակում արդեն թևածում էր բոլորիս ամենասպասված ու ամենացանկալի տոնը։ Ամանորի տոնական տրամադրությամբ քաղաքային պուրակում էին հավաքվել շրջանի և քաղաքի ղեկավար կազմերը, համայնքի բնակիչներ։ Ասկերանի քաղաքապետարանի և շրջվարչակազմի աշխատակազմի

Подробнее...
 
ԱՄԱՆՈՐՅԱ ՈԳԵՇՈՒՆՉ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՍԿԵՐԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՈՒՄ
27.12.2018 15:45

Նույն օրը ամանորյա գեղեցիկ անակնկալներով իր հյուրընկալ դռներն էր բացել Ասկերանի արվեստի դպրոցը: Դպրոցի դահլիճը ողողված էր ամանորյա շնչով, զարդարված խայտաբղետ փուչիկներով ու խաղալիքներով: Ամենուր սաների ձեռքերի հրաշալի գործերն  էին, որոնք վկայում էին նրանց քրտնաջան աշխատանքի մասին:

Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Վլադիմիր Բալասանյանը, շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար

Подробнее...
 
ԱՄԱՆՈՐՅԱ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ՄՊՍ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
27.12.2018 15:35

Շուտով Ամանոր է… Ամենասպասված և բարի տոնը, որին սպասում ենք յուրաքանչյուրս, սպասում ենք սրտի տրոփյունով և հրաշքների ակնկալիքներով: Այդ օրը մեզանից յուրաքանչյուրի սրտում ասես մի կախարդական հեքիաթ է արթնանում, որտեղ իշխում են միայն բարությունը, սերն ու ջերմությունը:

Տոնական և հանդիսավոր տրամադրություն է թևածում Ասկերանի շրջանի բոլոր կրթամշակութային օջախներում և հիմնարկներում:

Подробнее...
 
ԱՆԿՑԱՑՎԵՑ ԻՄԱՍՏՈՒՆ ԽԱՂԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
21.12.2018 12:07

Դեկտեմբերի 20-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի կողմից կազմակերպվեց և անցկացվեց դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի շրջանային առաջնություն։  Առաջնությանը մասնակցում էին շրջանի 6՝ Ասկերանի, Ակնաղբյուրի, Այգեստանի, Խաչենի, Նորագյուղի, Շոշի միջնակարգ դպրոցների հավաքական թիմերը։

Ինչպես նշեց կրթության և սպորտի բաժնի սպորտի գծով

Подробнее...
 
ԹՈՂ ՆՈՐ ՕՋԱԽՈՒՄ ՄԻԱՅՆ ՈՒՐԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՆԵՆ
20.12.2018 12:40

Յուրաքանչյուր մարդ ձգտում է երջանկության և ամեն գնով աշխատում է հասնել այդ բերկրալից զգացողությանը, իսկ երջանիկ լինելու համար հարկավոր է հավատալ երջանկության հնարավորությանը:

Վեց երեխաների մայր Գայանե Սարգսյանը հավատում էր այդ երջանկությանը, նա համոզված էր, որ կգա այն բաղձալի օրը, երբ իր երեխաները կունենան այն ամենը, ինչին ձգտում է յուրաքանչյուր մայր. ունենալ տաքուկ մի անկյուն, որտեղ ուրախությունից կշողան երեխաների

Подробнее...
 
ԱՅՍ ԿՐԹՕՋԱԽՈՒՄ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԵՆ
20.12.2018 12:36

Երաժշտությունն արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն և տիրաբար տանել, ուր որ կամենա:

Հովհ. Թումանյան

Ասկերանի արվեստի դպրոցն այն մշակութային օջախներից է, որտեղ աշխատում է պատրաստակամ, իրենց գործին գիտակ ու նվիրված մասնագետների մի մեծ աշխատախումբ: Նրանք սաների առաջ ջերմորեն բացում են դպրոցի դռները և կարողանում իրենց հմտությամբ երեխաների մեջ արթնացնել զգացմունքների ու մտքերի մի նոր աշխարհ:

Դպրոցում դասավանդում են 42 դասատուներ, սովորում՝ 230 սաներ: Արվեստի դպրոցն ունի նաև 3 մասնաճյուղ՝ Խնապատի, Նորագյուղի և Ավետարանոցի համայնքներում: Դպրոցում գործում են

Подробнее...
 
ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ԱԶԳԻ ԱՊԱԳԱՅԻ ՀԵՆՔ
18.12.2018 15:58

Դեկտեմբերի 18-ին Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի նիստերի դահլիճում տեղի ունեցավ շրջանի հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների տնօրենների խորհրդակցություն։ Այն վարում էր կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։ Ողջունելով գործընկերներին Կ. Մայլիյանը ներկայացրեց

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter