ՆՐԱՆ ՍԻՐՈՒՄ ԵՎ ՀԱՐԳՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՔԸ
07.05.2013 15:58

  Հետաքրքրությունները մեռած չեն, նշանակում է, ծերությունը դեռ վրա չի հասել:
Անդրե Զիգֆրիդ

   Մանկավարժն այն մարդն է, ով եղել է, կա ու կլինի ազգային և համազգային արժեքների կրողը: Ամեն մի հասարակության առաջադեմ մտածողները՝ մանկավարժներն են: Նրանց մասին պարտավոր են գրել ու մշտապես արժևորել մանկավարժի անձնվեր աշխատանքը…
Ասյա Նասիբյանն արդեն բոլորել է 85-ը, բայց նրա ո՛չ մտածողությունը և ո՛չ էլ արտաքինը չեն հուշում տարիքը:
Ծնվել է 1928թ. Ասկերանի շրջանի Շոշ գյուղում, ինչպես ինքն է նշում չքավոր գյուղացու ընտանիքում: 1936թ. հաճախել է Շոշի 7-ամյա դպրոցը: 102 առաջին դասարանցիներից 10-րդ դասարանն ավարտել են ընդամենը երեքը: 750 տնտեսություն և բավականին դինամիկ աճ ուներ գյուղը: 1923 թվականից դպրոցն առանձնացավ

Подробнее...
 
ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹ
07.05.2013 15:35

     Ապրիլի 12-ին Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի կողմից կազմակերպվեց §Բրեյն-ռինգ¦ ինտելեկտուալ խաղ-մրցույթ: Մինչ մրցույթի սկսվելը ողջույնի խոսքով հանդես եկավ կրթության բաժնի գլխավոր մասնագետ Սվետլանա Ասրյանը: Նախ, նա գոհունակությամբ նշեց, որ այս ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը բավական հագեցված էր ու հաճելի անակնկալներով լի: Ասկերանի շրջանը մասնակցելով Շարժման 25-ամյակին նվիրված 

Подробнее...
 
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ՝ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
08.04.2013 17:54

    Մարտի 27-ին Ասկերանում կայացավ ԼՂՀ կառավարության արտագնա նիստը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, կառավարության անդամներ, վարչակազմի բաժինների վարիչներ, հիմնարկ - ձեռնարկություների եւ համայնքների ղեկավարներ: Օրակարգի հարցն Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի 2012թ. կատարած աշխատանքների մասին հաշվետվությունն էր:
Բացման խոսքով հանդես եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը։ Խոսքը տալով շրջվարչակազմի ղեկավարին, Նախագահն ակնկալեց, օգտագործելով առիթը իրականացնել ակտիվ և անմիջական քննարկումներ:

Подробнее...
 
ՇՐՋԱՆՈՒՄ ԱՖՐԻԿՅԱՆ ԺԱՆՏԱԽՏ Է ԱՐՁԱՆԱԳՐՎԵԼ
08.04.2013 17:31

   Արցախի Հանրապետության իշխանությունների վարած ճիշտ քաղաքականության ու նպատակային ծրագրերի իրագործման արդյունքում տարեց-տարի զարգանում է գյուղատնտեսության ճյուղերից մեկը՝ անասնապահությունը։ Սակայն վերջերս հանրապետությունում գրանցված աֆրիկյան ժանտախտի վարակը մեծապես ազդեց խոզաբուծության անկման վրա։ Խոզերի աֆրիկյան ժանտախտը սուր ընթացքով վիրուսային հիվանդություն է, որի նկատմամբ ընկալունակ են ընտանի եւ վայրի խոզերը: Վարակը կարող է տարածվել հիվանդ խոզերի հետ շփման և ախտահարված արտաքին միջավայրի միջոցով (կեր, ջուր, ցամքար, գոմաղբ, մարդ, հագուստ, կենդանիների խնամքի և պահվածքի պարագաներ, սարքավորումներ, տրանսպորտ), վարակված կենդանիների սպանդի և սպանդային մթերքի իրացման, 

Подробнее...
 
ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՃԵԼԻ ԷՐ ՈՒ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ
08.04.2013 16:22

  Բնության զարթոնքի և գարնանային հիասքանչ տոների առթիվ Ասկերանի մանկական երաժշտական դպրոցն իր հավատարիմ հանդիսատեսին մատու-ցեց հերթական գեղեցիկ ու առանձնահատուկ համերգը: Միջոցառումը նվիրված էր կանանց, մայրերին, որոնց գորովանքն ու քնքշությունն անեզր է: Հայ կանանց նուրբ ուսերին է ընկած օջախի կրակն ամուր պահելու պատվաբեր գործը, սիգաճեմ աղջիկներին է վստահված ազգի պատիվը բարձր պահելու գործը: Հայոց մայրերի հոգու ջերմությունն ու հոգատար վերաբերմունքն ուղեկցում է բոլորիս և լույսի շողեր արձակում, նրանց շնորհիվ է, որ ամենաթանկ բառերն անվանվեցին՝

Подробнее...
 
ԿԻՆՆ Է ԲԱԶՈՒՄ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ
08.04.2013 16:11

  Հավերժական առեղծվածն այն չէ, որն ընդհանրապես պատասխան չունի,այլ այն, որի պատասխանն ամեն օր ուրիշ է։

   Ստանիսլավ Լեց

Կինը բնության ստեղծած ամենահմայիչ ու ամենաառեղծվածային էակն է։ Կնոջ առեղծվածը միշտ մեծ հետաքրքրություն է առաջացրել ողջ մարդկանության պատմության ընթացքում։ Նրա կերպարը գովերգվել է բոլոր դարերի երգիչների, բանաստեղծների կողմից։ Տարբեր դարերի իմաստունները փորձել են բացահայտել կնոջը, սակայն նա այնպես էլ մնացել է չբացահայտված,

Подробнее...
 
Սուսաննա Մինասյան, Ասկերանի շրջանի վարչակազմի ընդհանուր բաժնի վարիչ
08.04.2013 15:58

    - Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։  
 - Իմ համոզմամբ կինը պիտի խաղաղության աղավնի լինի ընտանիքում։ Գեղեցկության և սիրո խորհրդանիշ հանդիսանալով հանդերձ, լինի հպարտ ու առաքինի, հարգի ամուսնու, երեխաների և ընտանիքի բոլոր անդամների կարծիքը։
- Ձեր ընտանիքում Կանանց միամսյակը տարբերվո՞ւմ է մնացած օրերից, և ինչպե՞ս։
- Անշուշտ, իհարկե տարբերվում է։ Երևի ամեն մի ընտանիք իր ավանդույթներն ունի, մեր ընտանիքում միամսյակը լի է անակնկալներով, որի համար անչափ

Подробнее...
 
Էվելինա Աղաջանյան, Ասկերանի Սոցիալական Ծառայության Տարածքային գործակալության պետ
08.04.2013 15:51

  - Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։
- Կինը պետք է լինի խելացի, բարի, հանդուրժող, պարկեշտ ու առաքինի։ Փառաբանում եմ կնոջը, որի սերն արգելքներ չի ճանաչում, որի կրծքով կերակրվում է բովանդակ աշխարհը։
- Հիշարժան դրվագ Ձեր կյանքից։
  - Կյանքիս ամենահիշարժան օրերն ուսունողական տարիներն էին։ Խորհրդային տարիներին ուսանողներին տանում էին հարևան գյուղեր բերք հավաքելու։ 2-րդ կուրսում էի։ Հերթական բամբակաքաղի ժամանակ Բեգում-սարով գյուղում էինք։ Ամեն օր դաշտ գնալիս մեր ուշադրությունը գրավում էր մի հատիկ կարմիր վարդ, որն աշնանային գեղեկցությամբ ու թարմությամբ գերում էր 

Подробнее...
 
Ռոզանա Դանելյան, Ասկերանի տարածքային պետական նոտար
08.04.2013 15:47

  - Ինչպիսի՞ն պետք է լինի կինը։
- Կինը տանը պետք է սիրող մայր ու հավատարիմ տանտիրուհի լինի, աշխատանքում էլ՝ բանիմաց ու գործունյա։ Իսկ ընդհանրապես ես կնոջ մեջ կարևորում եմ համեստությունը։
- Հիշարժան դրվագ Ձեր կյանքից։
  - Աշխատանքային ամեն մի օրս մի յուրօրինակ հետաքրքիր դրվագ կարելի է համարել։ Գործի բերումով շփվում եմ ամենատարբեր խավերի ներկայացուցիչների հետ։ Հաճախ այնպես է պատահում, որ ասածս ոչ ճիշտ է ընկալվում կամ սխալ է մեկնաբանվում։ Ու ահա քեզ պատրաստի հետաքրքիր դրվագ։
- Ձեր ընտանիքում Կանանց միամսյակը տարբերվո՞ւմ է մնացած օրերից, և ինչպե՞ս։
- Ես, ընդհանրապես, գարնան սիրահար եմ։ Իսկ կանանց միասյակն էլ ավելի շքեղ է դարձնում տարվա այս եղանակը։ Այդ օրերին սիրում ենք հյուրեր

Подробнее...
 
Իննա Հարությունյան , Ասկերանի մանկապարտեզի ավագ խմբի դաստիարակ
08.04.2013 15:42

-Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:
-Կինը նախ և առաջ պետք է լինի կիրթ և դաստիարակված, քնքուշ ու կանացի:
-Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը:
  -Հիշում եմ, երբ մի անգամ Մարտի 8-ի առթիվ ամուսինս ինձ մեծ անակնկալ մատուցեց: Այնքան էի հաճելի զարմացած, որ առայսօր չեմ մոռանում իմ այդ օրվա բուռն ուրախությունը: Միաժամանակ չեմ ցանկանում մանրամասնել, քանզի կյանքիս այդ դրվագը սոսկ ինձ էր պատկանում:
-Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ այս անգամ:
  -Ամենամեծ նվերը կնոջ համար իր ընտանիքի բարօրությունն է, առանց որի կինը չի կարող լիարժեք երջանիկ լինել: Սիրում եմ նաև իմ հարազատներից գեղեցիկ

Подробнее...
 
Նունե Կարապետյան, Ասկերանի Գ. Գաբրիելյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն
08.04.2013 15:37

  -Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:
-Կինը պետք լինի խելացի, սիրված, հոգատար, ուժեղ՝ միաժամանակ պահպանելով կանացիությունը: Նրա դերակատարությունը մեծ նշանակություն ունի շրջապատի համար և իրեն պետք է պահի այնպես, որ իր պահվածքը լինի ինքնաբուխ, ներքին ձայնի կանչով՝ այլ ոչ թե արհեստական:
-Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը:
  -Հիշում եմ, երբ որդիս ծառայում էր ԼՂՀ ՊԲ շարքերում, մարտի 8-ի առավոտյան մի զինվոր եկավ մեր տուն: Նրա անակնկալ այցելությունն սկզբից վախեցրեց, հետո արդեն ուրախություն պարգևեց: Պարզվեց, որ տղաս նրա միջոցով նվեր էր ուղարկել ինձ: Անչափ մեծ զարմանք և հիացմունք ապրեցի, երբ տեսա կտավի վրա իր ձեռքերով նկարած մեր ընտանեկան նկարը, որի միջոցով նա արտահայտել էր և՛ իր կարոտը, և՛ մեծագույն սերը: Ես հասկացա, որ որդուս

Подробнее...
 
Ալինա Հայրապետյան, Ասկերանի պետական արխիվի վարիչ
08.04.2013 15:30

  -Ինչպիսի՞ն պետք է լինի կինը:
-Կինը պետք է լինի անչափ կանացի, որն իր մեջ ներառում է նրբություն, քնքշություն, հմայք:
-Ձեր կյանքում ամենահիշարժան կանանց տոնը:
-Հիշարժան պահեր շատ են եղել կապված երեխաների հետ, օրինակ, առաջին խոսքը, առաջին, քայլը, առաջին նվերը: Մի անգամ մանուշակների մի փոքրիկ փունջ ստացա իմ որդուց, նա ընդամենը յոթ տարեկան էր: Շատ ուրախացա, ասես նա մի ամբողջ գարուն նվիրեց ինձ: Ամեն անգամ այդ դրվագը վերապրելիս, սիրտս խլրտում է մայրական  սիրուց:
-Ի՞նչ նվեր կցանկանայիք ստանալ այս անգամ:
-Նվեր ստանալը միշտ էլ հաճելի է: Կյանքում գլխավորն ուշադրությունն է և

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 61 62 63 64 65 66 67 68 69 70 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter