ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԴԱՇՈՒՇԵՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
18.05.2013 10:40

Խոնարհվում ենք նրանց առաջ, որ պատերազմ գնացին,
Խոնարհվում ենք նրանց առաջ, որ փառավոր հաղթեցին…

Արդեն բարի ու գեղեցիկ ավանդույթ են դարձել Եռատոնի նախօրեին հանրապետության կրթօջախներում անցկացվող միջոցառումները: Մայիսի 8-ին Դաշուշենի Վ. Օվյանի անվան դպրոցում կազմակերպվեց միջոցառում նվիրված Մայիսյան հաղթանակներին: Մասնակցում էին դպրոցի տնօրինությունը, ուսուցիչներ, համայնքի ղեկավար Ռուդիկ Ասլանյանը և գյուղի բնակչությունը:
Դպրոցի ուսուցչական կազմի ուղեկցությամբ հյուրերը նախ հարգանքի տուրք մատուցեցին

Подробнее...
 
ՈՐԻ՞ ՀԱՄԱՐ ԷՐ ՆՐԱՆ ՈՂԲԸ, ՈՐԻ՞ ՀԱՄԱՐ ՄԽԻԹԱՐՎԵԻՆ
18.05.2013 10:18

  Չկա ավելի մեծ սեր, քան այն, որ մեկն իր անձը դնի կողքինների համար: Հովհ.15:13
Վաչագան Գրիգորիի Բաբայան.
 Թողնելով իր կյանքի գարունը գիտակցաբար ու կամովի շտապեց ազատագրելու և պաշտպանելու իր ժողովրդին, իր հարազատ հողը: Վաչագան Բաբայանը ծնվել է 1954թ. մարտի 22-ին Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում: Նա բազմանդամ ընտանիքի միակ տղան էր, և ուներ 7 քույր: Նրա ծնողները՝ Աստղիկ և Գրիգորի Բաբայաններն իրենց զավակներին փոխանցել էին անսահման պարզություն ու անկեղծություն, սրտացավություն ու բարեկամասիրություն,

Подробнее...
 
ՌՈՒՍ ԱՅԲՈՒԲԵՆԻ ՏՈՆ ԱՍԿԵՐԱՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑՈՒՄ
18.05.2013 09:46

  Մայիսի 4-ին Ասկերանի Է.Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը մարդաշատ էր: Երկրորդ դասարանցի-ների ռուս այբուբենի տոնն էր: Օրը վերածված իսկական տոնի՝ մեծ խան-դավառություն և հետաքրքրություն էր շարժում դահլիճում: Դպրոցի տնօրինության գլխավորությամբ հավաքվել էին կրտսեր դպրոցի աշակերտներ, ծնողներ, ուսուցիչներ:
Կազմակերպիչ Աիդա Գյանջումյանը

Подробнее...
 
ՄԵՆՔ ՊԱՀԱՆՋԱՏԵՐ ԵՆՔ
07.05.2013 18:03

   20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության վարած հայահալած քաղաքականությանը զոհ գնաց մեկ ու կես միլիոնից ավելի հայ։ Հազարավորներն էլ դարձան պանդուխտներ ու սփռվեցին աշխարհով մեկ։ Անմարդկային, վայրագ արարքների, խոշտանգումների ու սպանդի ենթարկվեց մի ժողովուրդ միայն նրա համար, որ հայ էր։ Այդ ահասարսուռ ու մարդու հոգեկան 

Подробнее...
 
ՄԵՆՔ ՀԻՇՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԱՆՑՅԱԼԸ
07.05.2013 17:39

 Մարտիրոսվեց ազգս դաժան
Թուրքի ձեռքով նենգ, ցեղասպան
Աստված միայն հային փրկեց
Մոխիրներից նորից հառնեց…

Սոնա Արշունեցի
1915 թվականը մեր պատմության ամենատխուր և ողբերգական էջերից մեկն է: Այն հիշվում է ամեն տարի, աշխարհի ամեն մի ծայրում, ուր կա հայություն: Այն, ինչ տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին, անհնարին է մոռանալ: Քանզի հնարավոր չէ մոռանալ Օսմանյան Թուրքիայում իրագործված հայության հանդեպ սահմռկեցուցիչ սպանդի մասին: Ահարկու այդ օրերից անցել են

Подробнее...
 
ՈՒՍՈՒՑԻՉ՝ ԱՆՈՒՆ ԲԱՐՁՐ ՈՒ ՎՍԵՄ
07.05.2013 17:33

   Մատաղ սերնդի դաստիարակության գլխավոր դերակատարն ու պատասխանատուն եղել և մնում է ուսուցիչը։ Ներկա տեղեկատվական տեխնոլոգիաների առկայության պարագայում այսօր դժվարացել է ուսուցչի առանց այդ էլ ոչ դյուրին գործը, քանզի մյուս կողմից էլ երեխան հեռացել է գրքից՝ գիտելիքներ ստանալով այլ աղբյուրներից։ Եվ այսօր քան երբևէ մեծացել է ուսուցչի դերը երեխաների դաստիարակության բարդ ու դժվարին գործում։ Սակայն դժվարությունների հետ մեկտեղ ուսուցչի աշխատանքն, իրոք պատվաբեր է։ Այս դժվարին ու ամենապատասխանատու աշխատանքի արդյունքում է ձևավորվում անհատը, երկրի պաշտպանը, նրա ապագան կերտողը և պարզապես՝

Подробнее...
 
ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏ ԱՍԿԵՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
07.05.2013 17:26

    Ապրիլի 12-ին կայացավ Ասկերանի համայնքի ավագանու հերթական նիստը, որին մասնակցում էին համայնքի ղեկավար Ալյոշա Գաբրիելյանը, տեղակալ Հայկ Շամիրյանը, ավագանու անդամները, Ասկերանի հոգևոր հովիվ տեր Էմանուել քահանա Վարդանյանը, շրջվարչակազմի բաժնի վարիչներ, հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ, հրավիրվածներ: 
Մինչ օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետը ներկայացրեց համայնքի ղեկավարի նորանշանակ տեղակալ Հայկ Ալեքսանդրի Շամիրյանին` նշելով, որ նա լինելով Ասկերանի միջնակարգ դպրոցի շրջանավարտ, ավարտել է Արցախի պետական համլսարանը և վայելում է հասարակության սերն ու հարգանքը։
- Համոզված եմ, որ նա նոր պաշտոնում իրեն կդրսևորի որպես համայնքի կյանքով ապրող և

Подробнее...
 
ԴԵՄՔՈՎ ԴԵՊԻ ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ
07.05.2013 17:24

    Ապրիլի 10-ին Ասկերանի քաղաքապետարանում Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անմիջական հանձնարարականով տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նվիրված քաղաքի Ս. Շահումյան փողոցի բարեկարգման աշխատանքներին։ Խորհրդակցությանը մասնակցում էին Ասկերանի շրջանի գլխավոր ճարտարապետ Ալբերտ Ավանեսյանը, §Բերդ¦ շրջանային թերթի գլխավոր խմբագիր Վալերի Պետրոսյանը, փոխքաղաքապետ Հայկ Շամիրյանը,

Подробнее...
 
ԳԵՂԵՑԻԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԱՍԿԵՐԱՆԻ ԲԵՐԴ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՄՐՈՑՈՒՄ
07.05.2013 16:53

  Վերջերս Ասկերանի շրջանում մեծ աշխատանքներ են իրականացվում մեր պատմա-մշակութային հարուստ արժեքները պահպանելու ուղղությամբ: Արցախի զբոսաշրջության կայուն և արդյունավետ զարգացման համար ԼՂՀ կառավարությունը հաստատել է մի շարք ծրագրեր ու որոշումներ: Նախատեսվում են շահավետ գործընթացներ պետության զարգացման ուղղությամբ: Կավելանան զբոսաշրջիկների թիվը, կիրականացվի մարքետինգային քաղաքականություն, կստեղծվեն նոր աշխատատեղեր և կխորանա ինտեգրացումը ՀՀ-ի հետ: Ասկերանի շրջանն ունի միայն պետական ցուցակով հաստատված 796 միավոր հուշարձան և սա դեռ վերջնական հաշվարկ չէ, քանի որ ամեն անգամ հայտնաբերվում են նորանոր հուշարձաններ, որոնք դեռ ուսումնասիրման

Подробнее...
 
ՆԱ ԴԱՐՁԱՎ ԳԵՂԵՑԻԿ ՄԻ ԱՌԱՍՊԵԼ, ՀՐԱՇԱԼԻ ԵՐԱԶ
07.05.2013 16:32

     Առաքինության ամենամեծ սխրանքները կատարվել են հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց:

Ժան Ժակ Ռուսո
Հաճախ ասում են, թե ժամանակը բուժում է վերքերը, սակայն մի՞թե դա այդպես է… Պարզապես մարդ տարվում է առօրյա հազար ու մի հոգսերով, ուրախություններով ու անակնկալներով և երբեմն մոռացության տալիս վիշտն ու ցավը, որ կեղեքում է սիրտը: Բավական է մի փոքր հիշողություն, անցողիկ մի հայացք, նման մի դեմք, թեթև առիթ և իսկույն նորոգվում են հոգուդ վերքերը: Իսկ ավելի հաճախ ոչինչ էլ պետք չէ: Պարզապես անհնար է մոռանալ, փախչել

 

Подробнее...
 
ԲԱՑ ԴԱՍԸ ՀԱՋՈՂՎԱԾ ԷՐ ԵՎ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ
07.05.2013 16:27

  Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր ազգային առանձնահատկությունները, ժողովրդական տոնակատարությունները, հավատալիքներն ու սովորույթները: Հայոց տոներն իրենց նշանակությամբ, արարողության հանդիսավորությամբ դարձել են հայ հոգևոր կյանքի և քրիստոնեական մշակույթի առանձնահատուկ մասը: 
  Մեր տոները մեր հոգու կենսագրությունն են, հայ ժողովրդի մտքի, ոգու, ազգային բնավորության, մտածելակերպի, տաղանդի արգասիքը: Եկեղեցական տոներից է սուրբ Զատիկը: Ի սկզբանե այն հեթանոսական տոն լինելով՝ հիմնականում բնորոշում էր բնության զարթոնքը և բեղմնավորումը: Նոր կյանքի սկիզբը խորհրդանշող ձուն, ինչպես և կենաց ծառը հին հայերը վերագրում էին մեռնող և հարություն առնող բնության աստծուն՝ Արային: Հետագայում այս տոնը

Подробнее...
 
ՆՐԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ
07.05.2013 16:10

  Հիրավի, մենք երջանիկ ենք նրանով, որ շրջապատված ենք բարեգործ մարդկանցով, ովքեր ապրում են հարազատ ժողովրդի դարդ ու ցավերով, մշտապես աջակցում և սատարում են նրանց: Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում համագյուղացի Արաշավիր Ղարամյանի անմիջական հովանավորչությամբ հաճախակի են կազմակերպվում տարաբնույթ միջոցառումներ, որոնց նպատակն է համախմբել գյուղի հասարակությանը, մատաղ սերնդի մեջ սերմանել պատվասիրություն, հայրենասիրություն: Նման միջոցառումներից հետո ավելի է ամրապնդվում գյուղացիների սերը

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 61 62 63 64 65 66 67 68 69 70 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter