ՀՆՉԻՐ ԴՈՒ ԶԻԼ ԻՄ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳ
06.09.2013 15:49

  Սեպտեմբերի 1-ին հանրապետության հանրակրթական դպրոցներում հնչեց առաջին զանգը։ Չնայած օրը կիրակի էր, սակայն ԼՂՀ կառավարությունը որոշեց չխախտել ավանդույթը՝ առաջին զանգը հնչեցնել հենց գիտելիքների օրը։

  2013-14 ուսումնական տարում շրջանում դպրոց կհաճախի 2258 աշակերտ, որից՝ 247-ը առաջին

Подробнее...
 
ՀՐԱՇԱԼԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ ԽՆԱՊԱՏՈՒՄ
06.09.2013 15:42

   Սեպտեմբերի 3-ին Խնապատ համայնքի մշակույթի տանը կազմակերպվեց մի հրաշալի միջոցառում: Ներկա էին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, շրջվարչակազմի բաժնի վարիչներ, հյուրեր: Հավաքվել էր նաև գյուղի ողջ հասարակությունը: Եկել էին վայելելու համագյուղացի Անուշ Մելքումյանի մենահամերգը: Մենահամերգը կազմակերպվել էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի անմիջական աջակցությամբ:
Նա ծնվել է 1990թ. Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Սովորել և ավարտել է Խնապատի Արթուր Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոցը: Հաճախել է

Подробнее...
 
ՆԱ ԱՐԺԱՆԻ Է ՄԵԾԱՐՄԱՆ ՈՒ ԳՆԱՀԱՏՄԱՆ
06.09.2013 15:39

  Ամեն մի մարդու կյանքում գալիս է մի պահ, երբ նա հետադարձ հայացք է ձգում իր անցած ուղուն, մտորում արած չարածի մասին, արժևորում և գնահատում այն: Եվ, երբ տեսնում է, որ կյանքն իմաստալից է անցել, հասկանում է, որ դա է այն երանելի երջանկությունը, որ փափագում է յուրաքանչյուրը: Օրերս լրացավ բոլորիս քաջածանոթ Սվետլանա Ասրյանի ծննդյան 60-ամյակը: Ողջախոհ և բանիմաց, բարի և նվիրված, պարտաճանաչ և աշխատասեր. ահա այն արժեքները, որոնք հարիր են ընկեր Ասրյանին: Նա մի մարդ է, ով տարիների ի վեր անմնացորդ նվիրվել է իր սիրած գործին, հավատարիմ մնացել գործընկերներին: 
Սվետլանա Ասրյանը ծնվել է 1953 թվականի օգոստոսի 28-ին Ասկերանի

Подробнее...
 
ԻՄ ԽՈՍՔՆ ԻՄ ԳՈՐԾՆ Է
06.09.2013 15:34

  Իրավամբ, մարդ ինչքան ապրում և արարում է գյուղում, իր ձեռքերով հաց արարում, քաղում իր ցանած բարի պտուղները՝ հաճախ կիսելով մտերիմների հետ, այնքան խորն են մխրճվում նրա արմատները հայրենի հողում, այնքան հզորանում է նրա սերը հայրենի եզերքի նկատմամբ։ Նման մարդը չի կարող բարյացակամ, գթասիրտ, ու ամենակարևորը, հայրենասեր չլինել։ Նրա սերը մարդկության հանդեպ անսահման է՝ միշտ պատրաստ օգնության ձեռք մեկնելու։
Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղը Արցախ աշխարհին բազմաթիվ քաջորդիներ է պարգևել՝ թե՛ ռազմի դաշտում, թե՛ քաղաքականության, և թե՛ տնտեսապես զարգացման մեջ։ Ասել է թե, պատերազմական Արցախում բոլորն էլ հերոս էին՝ երեխա, կին, ծերունի։ Սակայն այսօր պատերազմը հետևում է մնացել՝ անցյալ ժամանակում։ Արցախի ներկան հուզում է

Подробнее...
 
ԻՍԿԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ ԷՐ` ՈՍԿԵ ՀԱՐՍԱՆԻՔ
06.09.2013 15:17

  Յուրաքանչյուր մարդու վաղնջական երազանքն է ամուսնանալ, ընտանիք կազմել, երեխաներ ունենալ: Եթե այն հիմնված է սիրո, հարգանքի և ընկերության վրա, ապա այդ ընտանիքն իդեալական և երջանիկ ընտանիք է: Մեր ժողովուրդը մեծ հավատքով ու ներշնչանքով է վերաբերվում ընտանիքին, համատեղ կյանքին: Չէ՞ որ զորավոր է այն երկիրը, որն ունի ամուր ընտանիքներ: Իսկ այդպիսի ընտանիքներում միայն կարող են դաստիարակվել մեր երկրի համար արժանի զավակներ: Իհարկե, մեր շրջապատում քիչ չեն այն երջանիկ զույգերը, որոնք մինչև իրենց կյանքի վերջը վայելում են սիրո պտուղները, ճաշակում համատեղ ծերանալու

Подробнее...
 
ԻՐԱԿԱՆԱՑԱՎ ՔՅԱԹՈՒԿՑԻՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔԸ
06.09.2013 15:03

  Պարզվում է, որ հազարամյա պատմություն ունեցող Քյաթուկ գյուղն աննկարագրելի զորություն ունի: Բանը լոկ այն չէ, որ գյուղն ունի կախարդական և վեհաշուք բնություն, կուսական մի աշխարհ` լի զարմանահրաշ անակնկալներով: Այստեղ օդն այնքա՜ն մաքուր է և ամեն ինչ այնքա՜ն խորհրդավոր: Գյուղ եկողը ցանկանում է օրեր շարունակ մնալ այստեղ, լիովին վայելել այստեղի անաղարտությունը, զգալ այն ամեն մի բջջով: Քյաթուկի անտառների անարատ հոնն ու մոշը, տանձն ու խնձորը, ընկույզն ու շլորը մի ուրիշ համ ու հոտ ունեն, իզուր չէ որ տարբեր տեղերից մարդիկ գալիս ու հենց Քյաթուկի բերքն են նախընտրում վայելել: Իսկ գյուղի մասին խոսել ու չանդրադառնալ 

Подробнее...
 
ԵԿՄ ՀԵՐԹԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ
28.08.2013 19:10

   Հայաստանի երկրապահ կամավորականների միությունը Արցախյան ազատամարտից հետո Արցախում, Հայաստանում եւ նույնիսկ Ռուսաստանի Դաշնությունում ամենամյա ուխտագնացություններ է կատարում, որոնց հիմքում հայրենասիրության սերմանումն է մատաղ սերնդի մեջ։
Չխախատելով ավանդույթը Արցախում այս օրերին մեկնարկել են ուխտագնացությունները հանրապետության տարբեր շրջաններ։ Օգոստոսի 27-ին ուխտագնացներին ասկերանցիները դիմավորեցին քաղաքային մարզադաշտում։ Հյուրերը ներկայացել էին

Подробнее...
 
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
17.08.2013 19:22

   Արցախի անկախության 22-րդ տարեդարձին ընդառաջ հանրապետությունում օրեր առաջ տարբեր մարզամշակութային միջոցառումներ են անցկացվում։ 
Օգոստոսի 15-ին Ասկերանի քաղաքային մարզադաշտում ԼՂՀ փախստականների հասարակական կազմակերպության Ստեփանակերտի և Ասկերանի ներկայացուցիչներ՝ Ռուզաննա Ավագյանի և Նոնա Թամրազյանի, Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի տնօրեն Անահիտ Բադալյանի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ յուրահատուկ բարեգործական համերգ, Արցախի

Подробнее...
 
§ԷԿՈ-ՊԱՏԱՐԱ¦ ՃԱՄԲԱՐ
17.08.2013 18:28

   Արցախը մարդկանց գիտակցության մեջ, ոչ միայն ազատատենչ ու մարտնչող է, այլև էկոլոգիապես մաքուր միջավայր: 
 Վաղ ժամանակներից Արցախում բազմաթիվ առողջարանային վայրեր, ամառանոցներ են կառուցել բնության գեղատեսիլ վայրերում: Իսկ մաքուր, սառնորակ ու հանքային ջրերը և բնության առատ բարիքները մարդկանց առողջություն և ուժ են տալիս: Հենց մաքուր ու բազմազան բնության մեջ էլ թաքնված է արցախցու երկարակեցության գաղտնիքը£
 Հայրենի բնությանը, բնապատմական հուշարձաններին ավելի մոտ լինելու, այն ճանաչելու, էկոլոգիական մտածելակերպ տարածելու համար օգոստոսի 2-ից 5-ը կազմակերպվեց

Подробнее...
 
ՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
17.08.2013 18:08

      Հուլիսի 15-ին Ասկերան քաղաքում մեկնարկեց պատանեկան ճամբար, որը կազմակերպվել էր Ամերիկայի արևմտյան շրջանների և Արցախի ՀՅԴ Երիտասարդական միություն-ների համատեղ ջանքերով: Նման միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել Արցախում, իսկ Ասկերանում այն կազմակերպվում է երկրորդ անգամ: Պատանի ասկերանցիները սրտատրոփ էին սպասում սփյուռքահայ մեր հայրենակիցների ժամանմանը: Այս անգամ երիտասարդները Արևմտյան Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգից էին: Խումբը ղեկավարում էր ընկերուհի Սանանը: Բոլոր այն երկրներում, որտեղ գործում են ՀՅԴ երիտասարդական միություններ և համատեղ ջանքերով ու փոխհամագործակցությամբ կազմակերպվում են բազում բարեգործական և հայանպաստ միջոցառումներ, գոյություն ունի լոկ մի 

Подробнее...
 
20 ՏԱՐԻ Է, ԻՆՉ ՉԿԱՍ, ԲԱՅՑ ՀԱՎԵՏ ԱՊՐԵԼՈՒ ԵՍ ԱՊՐՈՂՆԵՐԻՍ ՍՐՏԵՐՈՒՄ
05.08.2013 17:32

      Հայերս խիզախ և վճռական ժողովուրդ ենք: Իզուր չէ, որ մեր ազգը բյուր քաջորդիներ է ծնել: Ուրիշ ո՞ր մի ազգն է ունեցել այդչափ քաջեր, անվեհեր արծիվներ: Կամ, ո՞ր մի հայը չի ունեցել ոգու աննկունություն, հաղթելու վճռականություն, անձնուրաց քաջություն: Դարեր շարունակ հայը եղել ու մնում է այդպիսին…

Արցախյան պատերազմը, որ հանկարծակիի բերեց մի ամբողջ ժողովրդի, միաժամանակ ոտքի կանգնեցրեց յուրաքանչյուրին: Արցախցի-հայն այլևս չէր կամենում ապրել օտարի իշխանության ներքո: Լցվել էր արցախցու համբերության բաժակը: Բա'վ էր… Ահել, թե ջահել ելան պայքարի: Միահամուռ էին`

Подробнее...
 
ՊԱՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
05.08.2013 17:14

  Հուլիսի 15-ին Ասկերան քաղաքում մեկնարկեց պատանեկան ճամբար, որը կազմակերպվել էր Ամերիկայի արևմտյան շրջանների և Արցախի ՀՅԴ Երիտասարդական միությունների համատեղ ջանքերով: Նման միջոցառումներն արդեն ավանդույթ են դարձել Արցախում, իսկ Ասկերանում այն կազմակերպվում է երկրորդ անգամ: Պատանի ասկերանցիները սրտատրոփ էին սպասում սփյուռքահայ մեր հայրենակիցների ժամանմանը: Այս անգամ երիտասարդները Արևմտյան Ամերիկայի Կալիֆոռնիա նահանգից էին: Խումբը ղեկավարում էր ընկերուհի Սանանը: Բոլոր այն երկրներում, որտեղ գործում են ՀՅԴ երիտասարդական 

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 61 62 63 64 65 66 67 68 69 70 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter