ՎԵՐԱԴԱՌՆԱՆՔ ՄԵՐ ԱՐՄԱՏՆԵՐԻՆ ՈՒ ՍՈՎՈՐՈՒՅԹՆԵՐԻՆ
20.12.2013 10:21

  Այսօր մեր երկրի հասարակական կյանքում տեղ են գտել մի շարք խորթ երևույթներ, որոնք մտահոգության տեղիք են տալիս ժողովրդի մեջ և հարիր չեն մեր ազգին: Հայ ազգը դարեր ի վեր իր պատմության մեջ ունեցել է հոգևոր և մշակութային անգնահատելի արժեքներ և ապրել է, սոսկ, Հայ Առաքելական եկեղեցու բարի ավանդույթներով: Սակայն խորհրդային կարգերի հետ աստիճանաբար սկսվեցին արժեզրկվել արմատավորված այդ արժեքները: Քարկոծելով և ոտնահարելով մարդկային արժեքները` սկսվեց համատարած հակաարշավ Հայ Առաքելական եկեղեցու դեմ, որի արդյունքում փակվեցին վանքերի և եկեղեցիների դռները: Այդ ամենին զոհ գնացած հայության կյանքում ներմուծվեցին նոր սովորույթներ

Подробнее...
 
ԵՐԴՎՈՒՄ ԵՆՔ ԱՊՐԵԼ ՁԵԶ ՆՄԱՆ
19.12.2013 17:12

   Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում են` նրա պակասի պատճառով:
Գ.Նժդեհ
Արցախյան ազգային-ազատագրական պատերազմից հետո հազվադեպ է լինում, երբ գյուղական ակումբների պատերը §նեղվում են¦ հանդիսատեսների առատությունից:
 Եվ, ահա, Խնապատի մշակույթի տունը այդ օրը` նոյեմբերի 21-ին, դժգոհելու խնդիր չունեցավ, որովհետև բոլորը գիտեին` եկել էին պատկառելու Արցախյան հերոսամարտի նվիրյալներից մեկի` §Մարտական խաչ¦ առաջին աստիճանի շքանշանի ասպետ Սանասար Ծատրյանի

Подробнее...
 
ՈՒՍՈՒՑԻՉԸ ԵՂԵԼ Է, ԿԱ ՈՒ ԿՄՆԱ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԴԵՄՔԸ
19.12.2013 16:29

   Ուսուցչի աշխատանքն անհամեմատ դժվար է. ահա թե ինչու քչերին է հաջողվում այն տանել այնպես, ինչպես որ պահանջվում է իրականում: 
 Նվարդ Ալեքսանդրի Բաղրյան. Երեսուներեք տարի է, ինչ մեծ խանդավառությամբ ու նվիրվածությամբ, հոգու հրեղեն խոսքով հայոց լեզու և հայ գրականություն է դասավանդում հինավուրց իր գյուղի` Ավետարանոցի միջնակարգ դպրոցում` միշտ մնալով իր սաների համար որպես §մշտաբորբոք փարոս¦:
Ունկնդիրները միշտ զարմանում ու հիանում են, որ մեր դարավոր, առույգ ու ասպետական լեզվի, մեր բազմադարյան հարուստ գրականության, բանահյուսության, անշուշտ, նաև հայ ժողովրդի

Подробнее...
 
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ - 125
19.12.2013 16:12

  §Ուզում ես գուշակել մի ժողովրդի ապագա` նայիր նրա երիտասարդությանը¦
Գ. Նժդեհ

 Նժդեհական այս պատգամին հավատարիմ, դեկտեմբերի 2-ին Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները պատմության ուսուցչի հետ կազմակերպեցին հուշ-երեկո՝ նվիրված մեծ հայրենասեր, քաղաքական ու հասարակական գործիչ, փիլիսոփա Գարեգին Տեր- Հարությունյանի կյանքին ու գործունեությանը: Միջոցառումը բացվեց Նժդեհի խոհափիլիսոփայական մտքերով, որոնք աշակերտներն արտասանեցին հպարտությամբ ու ոգևորությամբ, որ այսօր խաղաղ երկնքի տակ են հնչեցվում նժդեհական

Подробнее...
 
ԳՆԱՀԱՏՎԵՑԻՆ ԵՎ ՄԵԾԱՐՎԵՑԻՆ
02.12.2013 10:36

      Այստե'ղ են ապրել մեր նախնիները,
      Այստե'ղ են ապրելու մեր հետնորդները:
     Նախիջևանիկ,Վարդաձոր և Սառնաղբյուր գյուղերն արցախյան այն հերոս գյուղերից են, որոնք կարողացել են դիմակայել թշնամուն և որոնց խիզախ բնակիչները գյուղը լքելու մասին չէին էլ մտածել բնավ: Արցախյան շարժման և պատերազմական գործողությունների ողջ ընթացքում տեղի բնակչությունը ցույց տվեց, թե ինչ անձնազոհությունների է ընդունակ և ինչպիսի մարտական ոգի

Подробнее...
 
ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է ԳՆԱՀԱՏԵԼԻՆ
29.11.2013 10:45

  Կան անհատներ, որոնց ի վերուստ ուղենշված է ինքնատիպ և դժվար ճանապարհ, սակայն նրանք չվարանելով ու աներկյուղ են անցնում կյանքի իրենց համար նախանշված արահետով, քանզի բարությունը, իմաստնությունը, հաստատակամությունը և սկզբունքայնությունն են նրանց ուղեկիցները: Ճանաչելով այդպիսի մարդկանց ու զգալով նրանց սրտի ընդարձակությունը` ինքնին գնահատանքի զգացումով ենք լցվում: Բարեբախտաբար, մեր շրջապատում կան այնպիսի մարդիկ, որոնք մեծ տեղ են տալիս բարի գործի կատարմանը: Ամեն անգամ որևէ բարերարի անդրադառնալիս, ինքս ինձ հարց եմ տալիս` որն է բարեգործություն երևույթի

Подробнее...
 
ՀԻՇԵ՛ՆՔ ԵՎ ՄԵԾԱՐԵ՛ՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
29.11.2013 10:32

  Ով չունի պատմություն, նա չունի անցյալ, ով չունի հիշողություն, նա չունի ո՛չ անցյալ, և՛ ոչ էլ պատմություն։ Մարդուն, ժողովրդին բնաջնջելու, վերացնելու ամենակարճ ուղին նրան հիշողությունից զրկելն է... Սակայն ես պատմությունից գիտեմ, որ հայը միշտ ամուր կառչած է եղել իր արմատներից, անցյալից ու պատմությունից, հիշողություններում մշտարթուն է պահել իր նվիրյալ զավակներին, որոնց սխրանքներով արժանի հետնորդներ են դաստիարակվել։ Դրա վառ ապացույցն իմ երբեմնի սահմանամերձ, այժմ՝ իր ունեցվածքի լիիրավ տեր Խրամորթ

Подробнее...
 
ԱՇՈՒՆ Է՝ ԱՌԱՏ ԲԵՐՔՈՎ ՈՒ ՀՄԱՅՔՈՎ
29.11.2013 10:12

   Հավաքվել ենք մենք կրկին, Մեր դահլիճում լուսառատ, Գովքդ ենք անում երգերով,  
Ու քաղցրահամ մրգերով:

Աշուն… Երփնագեղ գույների տեղատարափ, ոսկեդեղին տերևների մեղմօրոր ու նրբագեղ պար, ամպերի տակից ժպտացող արեգակի երանելի ջերմություն, կարճատև անձրևի հաճելի նվագ, շշուկ և շրշյուն… Այս սքանչելի

Подробнее...
 
ԳԵՂԵՑԻԿ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ` ԲԱՐՁՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ
29.11.2013 09:30

  Համոզված եմ, որ յուրաքանչյուր տատիկի համար չկա ավելի մեծ բերկրանք, քան տեսնել իր թոռնիկին անհոգ և ուրախ խաղալիս: Երբ նայում ես, թե ինչպես է քո փոքրիկն անմեղ չարաճճիություններ անում, լիաթոք ծիծաղում ու քեզ էլ հետը տանում հեքիաթային այդ աշխարհը, միանգամայն խանդաղատանքով է լցվում սիրտդ: Հասկանում ես, որ արժե ապրել, չնայած այնքա՜ն ցավեր ու բազմաթիվ հոգսեր ունես: Չէ որ այդ փոքրիկը քո աչքերին է նայում ու այնտեղից ժպիտ

Подробнее...
 
ՀՈՎՍԵՓԱՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՈՐ ՇԵՆՔԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ
05.11.2013 16:49

   Հովսեփավանն Ասկերանի շրջանի նորակառույց գյուղերից է, որի երախտավոր զավակ Յուրի Ջհանգիրյանը Նորագյուղի, Աստղաշենի հարևանությամբ օրեցօր իր տարածքներն ընդլայնող ադրբեջանական Խոջալու գյուղի դեմն առնելու համար ձեռնամուխ եղավ այդ տարածքում հայկական բնակավայր կառուցելուն։ Ծառացած բազմաթիվ խոչընդոտներն արգելք չհանդիսացան մտածածը կյանքի կոչելու համար։ Արցախյան շարժմանը հաջորդեց պարտադրված պատերազմ, որի հաղթանակի բերկարանքը զգացինք շատերս։ Յուրի Ջհանգիրյանն Արցախյան ազատամարտի հազարավոր նահատակների նման ավելի սրբացրեց հայրենի հողը։ Ադրբեջանցի օմոնականներն զգալով նրա §վտանգավորության աստիճանը¦ բանտարկեցին նրան ու տեղափոխեցին Բաքու, որտեղ էլ անմարդկային դաժան կտտանքների ենթարկելով սպանեցին։

Նոյեմբերի 2-ին Ասկերանի շրջանի Հովսեփավան գյուղում տեղի ունեցավ Յուրի Ջհանգիրյանի անունը կրող նորակառույց

Подробнее...
 
ՎԱՐԱԶԱԲՈՒՆՈՒՄ ԻԲՐԵՎ ԿՅԱՆՔԻ ՎԵՐԾՆՆԴԻ ՆՇԱՆ ԿՐԿԻՆ ԿՀՆՉԵՆ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԶԱՆԳԵՐԸ
05.11.2013 10:39

  Շուտով երկրորդ տասնամյակն է բոլորելու, ինչ Արցախ աշխարհում հրադադարի համաձայնագիր է կնքվել։ Տարեց տարի արցախցու սոցիալ-տնտեսական ու կենցաղային պայմանները բարելավվում են։ Օտար ափերում բնակվող մեր հայրենակիցների աջակցությամբ ու հովանավորությամբ բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացվում։ Դրանք մեծապես նպաստում են Արցախի շենացմանը, մարդկանց հույս ու հավատ ներարկում, լավատեսությամբ զինում ապագայի հանդեպ։ Ասկերանի շրջանում վերջին ժամանակներս հաճախակի են տեղի ունենում միջոցառումներ՝ կապված նոր հուշահամալիրների, կրթօջախների բացումների հետ։ Դրանց մեջ մեծ է շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի դերը, ով ի վերուստ օժտված լինելով կազմակերպչական մեծ ունակությամբ ու ջիղով՝ անձամբ բազում ծրագրերի նախաձեռնողն ու ընթացքավորողն է։ Շրջանում հերթական միջոցառումը տեղի ունեցավ նոյեմբերի 1-ին՝ Վարազաբուն

Подробнее...
 
§ՎԱՍՆ ՀԱՒԱՏՈՅ, ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆԵԱՑ¦
30.10.2013 19:27

  Հայրենասիրությունը հոգու պահանջ է, առանց որի անհնար է մարդկային վեհ արժեքների ձևավորումը։ Նրա ակունքները սկիզբ ու վերջ չունեն, քանզի հայրենասիրությունն անսահման է։ Յուրաքանչյուր անհատի մոտ այն յուրօրինակ ձևով է արտացոլվում, բայց որ հայրենասիրությունն ուղղված է հարազատ հայրենիքի բարօրությանն ու մարդկային վեհ արժեքների ձևավորմանը՝ անհերքելի փաստ է։ Նման նկատառումներից ելնելով 2012 թվականին Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի մի խումբ նվիրյալների նախաձեռնությամբ ստեղծվեց §Ավետարանոց¦ հասարակական կազմակերպությունը, որը շատ շուտով իր շուրջը համախմբեց իր երախտապարտ զավակներին։

- §Ավետարանոց¦ հասարակական կազմակերպության

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 61 62 63 64 65 66 67 68 69 70 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter