ՄԱՐՏԻ 15-Ը՝ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
13.03.2019 15:41

Մարտի 12-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում կազմակերպվեց միջոցառում նվիրված սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան, որը նախաձեռնել էր ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը:

Ներկա էին սննդամթերքի անվտանգության որակի և օպերատիվ հսկողության պետ Ռոբերտ Առստամյանը, ԳՆ անասնաբուժության տեսչության պետ Կառլեն Ասրյանը, սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մասնագետներ:

Մինչ դպրոցականների հետ հանդիպելը՝ հյուրերը դպրոցի տնօրեն Մարելա Ավանեսյանի ուղեկցությամբ շրջեցին դպրոցում, ստուգեցին ճաշարանի և աշակերտների համար նախատեսված

Подробнее...
 
ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ ՇՈՇԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
12.03.2019 17:10

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի նախաձեռնությամբ և մտահղացմամբ այսուհետ ենթաշրջանններում տեղի կունենան արտագնա նիստեր։ Առաջին արտագնա նիստը կայացավ մարտի 12-ին՝ Շոշի ենթաշրջանում՝ 15 համայնքների ղեկավարների և ակտիվի մասնակցությամբ։ Նիստի աշխատանքներին մասնակցելու էին հրավիրված նաև մեր շրջանից ընտրված պատգամավորներ Ալյոշա Գաբրիելյանը, Ռոբերտ Ղահրամանյանն ու Վիլեն Սաֆարյանը։
Ողջունելով ներկաներին վարչակազմի ղեկավարը

Подробнее...
 
ՀԱՂԹԵՑ ԻՎԱՆՅԱՆԻ ԹԻՄԸ
12.03.2019 15:16

Մարտի 12-ին Ասկերանում մեկնարկեց <<Արծվիկ>> ռազմամարզական խաղերի շրջանային փուլը, որին մասնակցում էին Ասկերանի, Ավետարանոցի, Պատարայի, Իվանյանի, Խնածախի, Այգեստանի միջնակարգ դպրոցների թիմերը: Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Ասկերանի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, գլխավոր մասնագետ

Подробнее...
 
ՀԱԳԵՑԱԾ ՕՐԵՐ ԱՍԿԵՐԱՆԻ ՄՊՍԿ-ՈՒՄ
11.03.2019 15:30

Կանանց միջազգային տոն օրվա առթիվ Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Սաները սրտի թրթիռով էին սպասում բոլորի համար սպասված այդ տոնին: Մարտի 8-ին կենտրոնի սրահը զարդարված էր սաների ձեռքի փայլուն աշխատանքներով: Յուրաքանչյուր գործ մի յուրահատուկ իմաստ էր արտահայտում, փառավորում նայողի սիրտը, մեր առջև բացում անաղարտ ու հմայիչ մի աշխարհ:

Գարնանային ծաղիկները, որ ավետում էին գարնանամուտը, անուշ բույր էին տարածում իրենց շուրջը: Տոնական ու հանդիսավոր այդ օրը բոլորն ուրախ ու երջանիկ էին:

Կենտրոնի տնօրինության կողմից

Подробнее...
 
ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՆԴ ԿԻՆ Է
08.03.2019 18:15

Ամեն ինչում տեսնել գեղեցիկը, ուսանելին, բարին ու լավը, ապրել դրանով ու շրջապատին հաղորդակից դարձնել այս ամենին։ 45 տարվա աշխատանքային բուռն տարիներն այդ նպատակներին է ծառայեցրել Ասկերանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ Էվելինա Աղաջանյանը։ Եվ այսօր բոլորելով ծննդյան 65-ամյակը և հետադարձ հայացք ձգելով հարուստ ու անմոռաց հուշերով լի կյանքի ուղուն՝ միայն հպարտության զգացում է ապրում։

Տիկին Աղաջանյանի հետ զրուցեցինք կանանց, հայ կնոջը բաժին հասած դառը ճակատագրի մասին, և մեր կարծիքները հաճախ խաչվում էին։ Ուսանելին, ընդօրինակելին շատ է, խոսքը գեղեցիկ, պոզիտիվ, ինչը, կարծում եմ զրուցակցիս մարդամոտ բնավորությունից է գալիս։ Մեր զրուցը հաճախ էր ընդհատվում հեռախոսազանգերի պատճառով։ Շնորհավորանքներ, ջերմագին մաղթանքներ ծննդյան, ապա նաև Մարտի 8-ի կապակցությամբ։

-Տիկին Աղաջանյան, միանում ենք այսօրվա հնչած բոլոր բարեմաղթանքներին՝ ցանկանալով

Подробнее...
 
ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ՇԵՔՍՊԻՐՆ ԻՐ ՈՂՋ ՎԵՀՈՒԹՅԱՄԲ
08.03.2019 17:18

Երջանի՜կ եմ ես, որ սիրում եմ և սիրվում անդադար,

Երբ չեմ մոռանում և չեմ մոռացվում սիրելուս համար:

Ուիլյամ Շեքսպիր

16-րդ դարի վերջը և 17-րդ դարի սկիզբը համարվում է անգլիական գրականության ոսկե դար, որը կոչվում է Վերածննդի ժամանակաշրջան և այս ամենը շնորհիվ անգլիացի մեծ բանաստեղծի, դրամատուրգի, դերասանի, ում անունն է

Подробнее...
 
ՄԵԹՈԴՓՆՋԻ ՆԻՍՏ՝ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
06.03.2019 09:54

Մարտի 5-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ մեթոդփնջի նիստ՝ Խրամորթի, Խնապատի, Նախիջևանիկի և Ուղտասարի միջնակարգ դպրոցների մեթոդմիավորումների ուսուցիչների և տնօրենների մասնակցությամբ։ Ներկա էր նաև վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը։ Դպրոցում կազմակերպվել էին բաց դասեր՝ 3-րդ Ա, 6-րդ և 8-րդ դասարաններում։

Դասվար Քրիստինե Օհանյանի դասարանում անցկացված

Подробнее...
 
ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ - 60
06.03.2019 09:47

Հիրավի, սա է իսկական Մարդու մեծագույն արժանիքներից մեկը՝ իմանալ, հասկանալ ինքն իրեն՝ ի վերջո ո՞վ է ինքը։ Այս մտորումները մեծ տեղ են գտել հայոց նորագույն պատմության  Սպարապետի՝ Վազգեն Սարգսյանի կյանքում։ Նա շտապում էր, անչափ շտապում և վախենում էր, որ չի հասցնի անել, ասել, կատարել այն բոլորն, ինչ ցանկանում էր տալ, ծառայեցնել, մատուցել իր ժողովրդին։

Լինելով չափազանց հետաքրքրված սեփական

Подробнее...
 
ԱՄԵՆ ԻՆՉ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
01.03.2019 17:24

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ օրվա կապակցությամբ ինչպես Արցախի տարբեր բնակավայրերում, այնպես էլ Ասկերանի շրջանում  կազմակերպվում են տարբեր միջոցառումներ՝ բաց դասեր, ուսումնավարժություններ: Մեծ կարևորություն ունի դպրոցներում այդպիսի միջոցառումների կազմակերպումը:

Մարտի 1-ին շրջանի բոլոր հանրակրթական դպրոցներում անցկացվել են օբյեկտային վարժանքներ՝ համապատասխան ՔՊ պետերի ղեկավարությամբ: Օբյեկտային վարժանքի թեման էր

Подробнее...
 
ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ ԿԻՑ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
28.02.2019 17:42

Փետրվարի 28-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի գլխավորությամբ շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները, շրջանի ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներն Ասկերանի զոհված ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրում ծաղիկներ խոնարհեցին սումգայիթյան եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձանին՝ մեկ րոպե լռությամբ հարգելով նրանց

Подробнее...
 
ԿԱՅԱՑԱՎ ԱՍՄՈՒՆՔԻ ՄՐՑՈՒՅԹ - ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈՒԼԸ
27.02.2019 21:40

Փետրվարի 27-ին Ասկերանի շրջանի վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժինն անցկացրեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ - փառատոնի

Подробнее...
 
ՉՀԱՆՁՆՎԵԼ, ՊԱՅՔԱՐԵԼ, ԱՊՐԵԼ…
27.02.2019 09:55

Գաղտնիք չէ, որ Սումգայիթի ջարդերը կազմակերպել էր Ադրբեջանի ղեկավարությունը` ամեն ինչ նախապես ծրագրելով։ Դրանք ոչ այլ ինչ էին, քան Ասկերանում տապալված Աղդամի կողմից խաղաղ ցուցարարների անվան տակ կազմակերպված երթի պատասխանը։

Երեք օր տևած եղեռնագործողությունները  տեղի հայության նկատմամբ, ոչնչով չէին տարբերվում դարասկզբին թուրքերի կողմից իրագործված եղեռնից։ Հազարավոր հայեր խոշտանգվեցին և սպանվեցին ամենաանմարդկային ձևերով, հաշմանդամ դարձան, և կորցնելով ամեն ինչ՝ ցրվեցին աշխարհով մեկ։ Դա էր, թերևս ադրբեջանի ղեկավարության նպատակը՝ ամեն գնով հայաթափել հայերի ձեռքերով կառուցված Բաքուն, Սումգայիթը, Լեռնային Ղարաբաղը, ինչպես

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter