ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ԶԱՏԿԻ ՏՈՆԸ /33 photo/
21.04.2019 20:38

Սուրբ Զատիկը թե՛ հին և թե նոր կտակարաններում համարվում է եկեղեցական մեծագույն տոներից մեկը։ Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Հարության հրաշափառ տոնը նշում է ապրիլի 21-ին։ Զատիկը շարժական տոն է, այն նշվում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչեւ ապրիլի 26-ը (35 օր) ընկած ժամանակահատվածը: Զատկին նախորդում է Ավագ շաբաթը: Տոնի հետ առնչվող գլխավոր արարողությունները սկսվում են Ավագ շաբաթվա շաբաթ օրը եւ ավարտվում երկուշաբթի:

Ապրիլի 21-ին Ասկերանի սուրբ Աստվածածին

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՁԵՐ ՏՈՆԸ, ԿԻՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐ…
10.04.2019 12:43

Առաքինության ամենամեծ սխրանքները կատարվել են հայրենիքի հանդեպ ունեցած սիրուց:

Ժ.Ռուսո

Դարեր շարունակ հայ կինը պայքար է մղել իր հոր, ամուսնու, որդու հետ կողք կողքի` կռվելով իր երկրի և ժողովրդի անկախության համար: Արցախյան հերոսամարտը ևս բացառություն չէր: Մեր արիասիրտ կանայք կամավոր զինվորագրվեցին, տղամարդկանց հետ հավասար մարտնչեցին թշնամու դեմ և դարձան այս փառավոր հաղթանակի կերտողները: Նրանք կանգ չառան ոչնչի առջև, չերկնչեցին սոսկալի թշնամուց…

Հիրավի, հայրենասիրությունը անձնազոհություն

Подробнее...
 
ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ, ՈՐ ՄԵՆՔ ԱՊՐԵՆՔ
08.04.2019 12:26

Ապրիլի 4-ին Խրամորթի Գառնիկ Ավանեսյանի միջնակարգ դպրոցում նշվեց Արցախյան ազգային - ազատագրական պայքարի նվիրյալ զավակ, ՙՙՄարտական խաչ՚՚ 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ Գառնիկ Ավանեսյանի ծննդյան 50-ամյակը։ Միջոցառմանը ներկա էին Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը, վարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանը, բարձրաստիճան սաներ, զինվորականներ, հերոսի հարազատներն ու մարտական ընկերները, դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվները։

Աստիճանաբար զինված հակամարտության վերածվող Շարժումն անտարբեր չէր կարող թողնել խրամորթցիներին, ովքեր առաջիններից մեկն իրենց վրա զգացին թշնամու սպառնալիքները, հարազատ գյուղի երկնակամարից կախված վտանգը։

Ողջունելով ներկաներին դպրոցի ԴԱԿ Հասմիկ Անդրյանը նշեց, որ Արցախյան ազատամարտն ազգանվեր շատ անուններ է թողել պատմությանը՝ հայրենասեր ու հմուտ

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՁԵՐ ՏՈՆԸ, ՀԱՅՈ՛Ց ՄԱՅՐԵՐ
07.04.2019 10:04

Գլուխ եմ խոնարհում որդեկորույս մայրերի առաջ, գլուխ եմ խոնարհում անմահացած հերոսների շիրմաքարերի առաջ.

Ահա թե ինչ է ասում անմահ հերոսն իր մորը.

-Տոնդ շնորհավոր, մայրի՛կ ջան… Ների՛ր, որ միայն երազներիդ մեջ եմ քեզ այցի գալիս, սակայն մի ողջ գարուն եմ ահա սփռում քո ոտքերի առաջ։ Գիտեմ հարազատս, որ մտքերով ընդմիշտ ինձ հետ ես, և ես քո հոգու մեջ եմ առհավետ: Հիշո՞ւմ ես, մայր իմ սիրասուն, երբ տոն օրերին քեզ մանուշակների փոքրիկ փնջեր էի բերում և ստանում

Подробнее...
 
ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
06.04.2019 10:14

Ապրիլի 5-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարին կից խորհրդի նիստը: Այն վարում էր շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը: Նիստի աշխատանքներին ներկա էին շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների և համայնքների ղեկավարներ:

Օրակարգի առաջին հարցը շրջանի Նորագյուղի, Սարդարաշենի, Ծաղկաշատի և Ռևի համայնքների ղեկավարների սեփական և պետության պատվիրակված ու համայնքի ավագանու լիազորությունների նկատմամբ իրավական հսկողության

Подробнее...
 
ԱՐԻՈՒԹՅԱՆ ԴԱՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
02.04.2019 15:55

Հայրենիքի պաշտպանությունը բոլոր տեսակի գործերի մեջ ամենասրբազանն է, որը դրված է եղել բոլոր սերունդների վրա։ Ու եթե Արցախյան ազատամարտը հայի ազատատենչ ոգու, անկախ ու ազատ երկրում ապրելու հաստատակամությունը վճռեց, ապա ապրիլյան պատերազմով մեկ անգամ ևս վերահաստատվեց այն։

2016-ի ապրիլին Հայոց երկնակամարում նոր հերոսներ ծնվեցին՝ նվիրյալ ու քաջ։ Այդ հերոսներից մեկն էր Օնիկ Կարոյի Գրիգորյանը։

Արդեն երեք տարի է, ինչ ֆիզիկապես մեզ հետ չեն ապրիլյան պատերազմի հերոսները, ովքեր արժանապատվորեն դիմակայեցին թշնամու չարանենգ դավադրությանն ու մեկ անգամ ևս հայ զինվորի անձնվիրաբար ու անձնուրաց տեսակի մասին ի լուր աշխարհի հայտարարեցին։ Այո, քանզի կան այսպիսի քաջ տղաներ, ու նրանց օրինակով դաստիարակվող

Подробнее...
 
ԿԱՐԵՎՈՐ ՉԷ, ԹԵ ՄԱՐԴ ՔԱՆԻ ՏԱՐԻ Է ԱՊՐՈՒՄ, ԿԱՐԵՎՈՐ Է, ԹԵ ԻՆՉ ՀԵՏՔ Է ԹՈՂՆՈՒՄ…
22.03.2019 17:56

Մարտի 22-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցում հերթական մեծարման հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել:  Թեև միջոցառումը տխրության, ցավի և անսահման կարոտի շունչ էր հաղորդում, սակայն մի յուրահատուկ զգացողություն էր պատել բոլորին: Քանզի հավաքվել էին գլուխ խոնարհելու և մեծարելու այս կրթօջախի լավագույն սաներից մեկի՝ անձնվեր հայորդի Հովիկ Յուրիի Արամյանի անմար հիշատակը: Հավերժ 19-ամյա երիտասարդը կդառնար 45 տարեկան…

Խաժակն, գեղեցկադեմ ու բարձրահասակ երիտասարդ էր Հովիկը, երեք քույրերի մինուճար եղբայր էր նա: Այնքա՜ն իղձեր ու նպատակներ ունեին նրա ծնողները, այնքա՜ն

Подробнее...
 
ԽՆԴՐՈՒՄ ԵՄ, Մ՛Ի ՄՈՌԱՑԵՔ...
22.03.2019 15:44

Նվիրում եմ Մարտակերտի ուղղությամբ թեժ մարտերից մեկում 1993թ. մարտի 28-ին զոհված

ՀՈՎԻԿ ՅՈՒՐԻԻ ԱՐԱՄՅԱՆԻ պայծառ հիշատակին


Եկեք միշտ պայծառ պահենք հիշատակը նրանց,

Ովքեր ընկան մարտերում հերոսաբար,

Ովքեր թողեցին մանուկներ որբացած,

Ջահել հարսներին այրիացած…

Ովքեր թողեցին ողբացող մայրեր,

Մեջքից կորացած ալեհեր հայրեր,

Ովքեր թողեցին անծուխ օջախներ,

Վրեժխնդրությամբ լի անվախ ընկերներ…

… Ահա մի զինվոր՝ ջահել, շիկահեր,

Որ նստարանից դեռ նոր է ելել,

Նոր է բոլորել նա 19-ը…

Подробнее...
 
ԹՈՂ ՁԵՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԻՆԵՆ ՈՂՋԱՄԻՏ ԵՎ ԱՐԴԱՐԱՑԻ
22.03.2019 14:24

Վերջին ժամանակներս հանրության մեջ անընդհատ շրջանառվում է շրջանի բնակչությանը շինանյութերի տրամադրման գործընթացը: Այն դարձել է բուռն քննարկումների թեմա և, ցավոք սրտի, շատերն են հիասթափված և հուսահատված: Խոսք է գնում շինանյութերի անարդար բաշխման, միևնույն մարդուն մի քանի անգամ օգնելու, մյուսներին անտեսելու մասին: Աչք է ծակում նաև իրավասու մարմինների անհետևողական

Подробнее...
 
ԱՀ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆԵՐԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱԳՆԱ ՆԻՍՏ՝ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
22.03.2019 11:55

Մարտի 20-ին տեղի ունեցավ ԱՀ արհմիությունների ֆեդերացիայի խորհրդի արտագնա նիստը` Ասկերանի շրջանում։ Արհմիությունների նախագահ Արա Ղահրամանյանի ղեկավարած պատվիրակությունն Ասկերանի արհմիությունների գրասենյակում էր՝ լսելու արհմիությունների ֆեդերացիայի սոցիալական և առևտրի ու տրանսպորտի հանձնաժողովների նախագահների, Ասկերանի շրջանի արհմիության նախագահի  2018 թվականին կատարված աշխատանքների մասին հաշվետվությունները,  ինչպես նաև քննարկել հետագա

Подробнее...
 
ԿԱՆԱՆՑ ԱՆՍԱՀՄԱՆ ՍԵՐ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ…
22.03.2019 11:20

Սերը հողմերում մի փարոս է վառ,

Որը չի հանգչում միգում, խավարում.

Սերն աստղ է, որով ամեն նավավար

Հեշտ է օվկիանում իր նավը վարում:

Վ. Շեքսպիր

Վերջապես տարվա ամենաչքնաղ ու քնքուշ եղանակը մտնում է

Подробнее...
 
ՄԻԱՅՆ ԹԵ ԵՐԿՐՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԼԻՆԻ
15.03.2019 18:16

Հայոց պատմության դժվարին, ճակատագրական և վճռական պահերին հայ կինն անմասն չի մնացել հայոց գոյապայքարից և իսկական հերոսուհուն վայել իր կեցվածքով քաջության ու պատվախնդրության բազում օրինակներ է ցուցաբերել:
Ազատամարտիկ Թամարա Նազարյանին ճանաչում են Արցախի հանրապետության շատ ու շատ բնակավայրերում: Անձնվեր մի կին, ով օժտված է հոգու արիությամբ, կամքի ուժով: Կին, ով ամենասոսկալի ու դաժան իրադրություններում անգամ կարողացել է ապավինել բանականությանը:
Թամարա Նազարյանը ծնվել է 1939 թվականի մարտի 15-ին Ասկերանի շրջանի

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter