ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄԸ՝ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
20.04.2020 15:57

Աշխարհի առջև նոր մարտահրավեր է ծառացել, որը ցնցել է Երկիր մոլորակի բնակիչների կյանքի բնականոն ընթացքը։ Ողջ աշխարհին համակած նոր կորոնավիրուսի համաճարակը կենտրոնացրել է բոլոր ուժերին, եւ մարդիկ համախմբված պայքարում են վարակի տարածման դեմ: Հանրապետությունում բնակչության անվտանգությունն ապահովելու համար դադարեցվեց հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Եվ ելնելով անհրաժշետությունից ուսումնական գործընթացը, ժամանակի հրամայականով, սկսվեց նոր տարբերակով՝ հեռավար ուսուցմամբ։    Թե ինչպես է կազմակերպվում հեռավար ուսուցումը շրջանում, և ինչ միջոցներ են ձեռնարկվում դրանց արդյունավետությունն ապահովելու համար՝ իմացանք շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Կառլեն Մայիլյանից։

-Պարոն Մայիլյան, ամբողջ աշխարհը համակած համաճարակը՝ COVID-19 կաթվածահար է արել

Подробнее...
 
ՇՐՋԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԲԱՐՁՐԱԿԱՐԳ ԲՈՒԺՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ԳԵՐԱԿԱ ԽՆԴԻՐ
20.04.2020 15:44

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր, ինչը խորհրդանշում է 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Այսօր արդեն ԱՀԿ-ն անդամակցում է աշխարհի 194 երկիր:

Իսկ օրը տոնելու ավանդույթը սկիզբ է առել 1950 թվականին: Առողջության համաշխարհային օրը նշելու նպատակը մարդկանց մեկ անգամ ևս ցույց տալն է, թե որքան կարևոր է առողջությունն ու բժիշկների կատարած անձնվեր աշխատանքը։ Ինչպես նաև որոշել, թե ինչ կարելի է անել աշխարհում մարդկանց առողջական վիճակը բարելավելու համար: Ուստի, ամեն տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահական որևէ խնդրի` տարբեր կարգախոսներով և նշանաբաններով, կենտրոնացնելով հանրության ուշադրությունն առողջապահական համընդհանուր միտումների և առանձին խնդիրների շուրջ: Կարծում ենք, առողջապահության համաշխարհային օրվա կարգախոսը միշտ էլ պիտի լինի՝ հասանելի անվճար առողջապահական

Подробнее...
 
ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿԸ՝ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
20.04.2020 15:36

Ասկերանի շրջանում շարունակվում են նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները:

Ինչպես մեզ տեղեկացրեց Ասկերանի շրջանային հակահամաճարակային բաժնի պետ Իրադա Խաչատրյանը, շրջանում համաճարաբանական իրավիճակը գտնվում է վերահսկողության տակ:

Նրա հավաստմամբ՝ համայնքներում ախտահանում իրականացնելու նպատակով ձեռքբերված քլորակիրը և ԱՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ալկոգելը բաժանվում է  տեղական

Подробнее...
 
ԹՈՂ ԵՐԲԵՔ ՉԿՐԿՆՎԻ ԱՅՆ ԱՐՀԱՎԻՐՔԸ, ՈՐ ԿՈՉՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄ
20.04.2020 15:19

Կրկին ապրիլ է…Այս անգամ ևս այն հուզումնալից է ու ապրումներով լի: Թեև բնության շլացուցիչ զարթոնքը յուրաքանչյուրիս մեջ աննկարագրելի զգացմունքներ է առաջացնում, զգացնել տալիս, թե ինչքան հիսաքանչ է մարդու կյանքի ամեն մի վայրկյանը, սակայն մեզանից ոչ ոք չի մոռանում, որ ապրիլ է՝ հիշողություններ հետապնդող

Подробнее...
 
ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
17.04.2020 11:43

Ապրիլի 14-ին Արցախի Հանրապետությունում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը։ Առավոտյան ժամը 8-ին՝ սահմանված կարգով բացվել են հանրապետության բոլոր ընտրական տեղամասերը։ Ասկերանի շրջանում դրանց թիվը 42 է, իսկ քվեարկության իրավունք ունեցող քաղաքացիներինը՝ 12104։ Ելնելով ստեղծված իրավիճակից և ընտրողների անվտանգությունն ապահովելու համար բոլոր ընտրական տեղամասերը շրջանի համակամաճարակային կայանի

Подробнее...
 
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՅՆԱԿ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ…
13.04.2020 15:34

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից մեկնարկվել են հանրապետությունում բնակվող միայնակ քաղաքացիներին (63 տարեկան լրացած` չաշխատող, զավակ (այդ թվում` որդեգրված), ամուսին (բացառությամբ ամուսնու` աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու դեպքի) և օրենքով սահմանված խնամակալ չունեցող անձանց) մեկ ամսվա

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆՈՒՄ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ ԵՆ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
10.04.2020 16:33

Կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագրի շրջանակներում 2020 թվականին Ասկերան քաղաքում և շրջանի բնակավայրերում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվելու։ Ներկայում Ասկերանում ընթացքի մեջ են երեք բազմաբնակարան շենքերի շինարարության աշխատանքները։ Դրանց զուգահեռ քաղաքի Ստեփանյան

Подробнее...
 
ՉՈՐՍ ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ
10.04.2020 16:22

Ապրիլի 2-ը համայն հայության համար որքան ափսոսանքի, ցավ ու կսկիծի, նույնքան հպարտության, ակնածանքի ու խոնարհումի օր է՝ բոլոր այն հերոսների հիշատակի առաջ, ովքեր Ազգն ու Հայրենիքը գերադասեցին սեփական կյանքից։ Ու եթե Արցախյան ազատամարտը հայի ազատատենչ ոգու, անկախ ու ազատ երկրում ապրելու հաստատակամությունը վճռեց, ապա ապրիլյան պատերազմով մեկ անգամ ևս

Подробнее...
 
ԹՈՂ ՎԱՐԱԿԻՉ ԼԻՆԵՆ ՄԻԱՅՆ ՆՄԱՆ ԳՈՐԾԵՐԸ…
08.04.2020 12:58

Այսօր աշխարհով մեկ տարածված նոր տեսակի կորոնավիրուսի վտանգը, որ ամեն վայրկյան կախված է մեր գլխավերևում, կարծում եմ՝ ամենքին մտորելու և սթափվելու տեղիք է տալիս: Կրկին անգամ գալիս ենք այն համոզման, որ մարդու համար ամենակարևորը՝ նրա առողջությունն է միայն: Մեզանից յուրաքանչյուրը, համոզված եմ, իր ամենօրյա աղոթքն է ուղղում Ամենաբարձրյալին և առողջություն ու փրկություն խնդրում

Подробнее...
 
ՆՊԱՏԱԿԸ ՄԵԿՆ Է՝ ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ ԱՇԽԱՐՀԻՆ
02.04.2020 11:59

Սպորտը մեծ ու անգնահատելի դեր ու նշանակություն ունի յուրաքանչյուրիս կյանքում։ Մանավանդ, երբ խոսքը վերաբերում է մատաղ սերնդին, պատանիներին, ովքեր վաղը պիտի համալրեն հայոց հզոր բանակի շարքերը։ Եվ սեր դեպի սպորտը պետք է ներարկվի դեռևս մանուկ հասակից։

Իվանյանաբնակ Աշոտ և Գոռ Բեգլարյանները սպորտի հետ սերտ կապված են դեռևս վաղ մանկությունից, երբ դեռ որևէ մարզական խմբակ չէին հաճախում՝ եղբայրներով հաճախ էին փորձում իրենց բազկի ուժը։ Իսկ

Подробнее...
 
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԸ ԿԱՆՑԿԱՑՎԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ
02.04.2020 10:30

Մարտի 31-ին կայացած համապետական ընտրություններին ԱՀ Նախագահի ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 104 հազար 348, իսկ քվեարկության մասնակիցների թիվը՝ 76 հազար 728 կամ 73.5%-ը:

Անվավեր քվեաթերթիկների թիվը կազմել է 2625 կամ քվեարկության մասնակիցների 3.5 %:

Այսպիսով՝ Քրիստին Բալայանին կողմ է քվեարկել 202 ընտրող կամ կողմ քվեարկած քվեաթերթիկների 0.3 %, Վիտալի Բալասանյան՝ 10755 կամ 14.7 %, Սերգեյ Ամիրյան՝ 106 ընտրող կամ 0.2 %, Դավիթ Բաբայան՝ 587

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԸ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆ Է ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ
31.03.2020 21:17

Այսօր Արցախում անցկացվեցին Արցախի Հանրապետության նախագահի վեցերորդ և Ազգային ժողովի յոթերորդ գումարման խորհրդարանի ընտրությունները։

Ասկերանի ՏարԸՀ նախագահ Կարեն Միրզոյանի հաղորդած տվյալների համաձայն շրջանի ընտրողների ընդհանուր թվից՝ 12104 քաղաքացիներից ժամը 20։00-ին ընտրություններին մասնակցել էր 9611 քաղաքացի կամ ընտրողների 79.4 տոկոսը։ Նշենք, որ 2012 թվականի հուլիսի 19-ին կայացած նախագահական ընտրություններին Ասկերանի շրջանի ընտրողների ընդհանուր թվից՝ 11600 ընտրողներից

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter