ՊԱՀՊԱՆԵՆՔ ՈՒՍՈՒՑՉԻ ԵՐԲԵՄՆԻ ՓԱՌՔԸ…
11.10.2019 17:07

Մեր ժողովրդի ջերմ վերաբերմունքը, սերն ու ակնածանքը մանկավարժի մասնագիտության հանդեպ գալիս է դարերի խորքից: Եվ պատահական չէ, որ մեզանից յուրաքանչյուրը իր կյանքում ունեցած ձեռքբերումների համար իրեն պարտական է զգում մեզ գիտելիքներ մատուցած մարդկանց՝ ուսուցիչներին:

Ուսուցչի մասնագիտական տոնը մի առիթ է՝ կրկին արժևորելու ուսուցչի դժվարին ու պատվաբեր աշխատանքը, և այդ կապակցությամբ Ասկերանի §Բերդ¦ թերթի խմբագրությունում հյուրընկալեցինք Նախիջևանիկի Գևորգ Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցիչ Արեն Սարուխանյանին:

-Պարոն Սարուխանյան, ինչո՞ւ ընտրեցիք մանկավարժի մասնագիտությունը:

-Նշեմ, որ փոքրուց ցանկանում էի զինվորական դառնալ, սակայն հետագայում ընտրեցի մանկավարժի

Подробнее...
 
ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՄԵՆ ԼԱՎ ԲԱՆ ՈՒՍՈՒՑՉԻՑ Է ԳԱԼԻՍ
11.10.2019 11:47

Հոկտեմբերի 8-ին Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի ՄՊ կազմակերպիչ Գայանե Հայրիյանը տարբեր տարիքային խմբի աշակերտների մասնակցությամբ կազմակերպեց գեղեցիկ հանդես՝ նվիրված ուսուցչի մասնագիտական տոնին։

Տոնական միջոցառման մեկնարկը տրվեց կրտսեր դպրոցականների §Քաջ Նազարի¦ և §Սուտլիկ որսկանի¦ իմպրովիզացիոն բեմականացմամբ, ինչը վերջիններս մեծ վարպետությամբ հանձնեցին ներկաների դատին՝ արժանանալով ուսուցիչների ջերմագին ծափողջույններին։

Անշուշտ, մեծ ու անգնահատելի է ուսուցչի դերն ու նշանակությունը մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում։ Յուրաքանչյուր աշակերտի կյանքում ուսուցիչը ստանձնում է դժվար բաները դյուրին և անկարելին կարելի դարձնողի դերը, ում մեջ խտանում, ամբողջանում է ամենակարևոր  երևույթը, ամենաուսուցանվող առարկան, ամենալավ կենդանի

Подробнее...
 
ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
09.10.2019 17:19

Հոկտեմբերի 8-ին Ասկերան քաղաքում կազմակերպվեց  <<Գյուղատնտեսության ներկան և ապագան>> խորագրով հերթական գիտագործնական կոնֆերանսը, որը նվիրված էր ոռոգման համակարգերին և տեխնոլոգիաներին:

Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցում էին Ասկերանի, Շահումյանի, Հադրութի շրջվարչակազմերի ղեկավարներ Հակոբ Ղահրամանյանը, Գագիկ Մարտիրոսյանը, Կամո Պետրոսյանը, ԱՀ գյուղնախարար

Подробнее...
 
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՊԻԿԸ
30.09.2019 14:53

Գործն է անմահ, լա’վ իմացեք. որ խոսվում  է դարեդար, երնեկ նրան, որ իր գործով կապրի անվերջ անդադար…

Թերևս, հարկ էր հիշելու ամենայն մեծ բանաստեղծի իմաստուն խոսքերը, քանզի մարդուց շատ բան չի պահանջվում իր բովանդակ կյանքում, քան մարդ լինելն ու մարդ մնալը: Այդպիսի համոզմունքներ ուներ  մի մարդ, որին բոլորը ճանաչում էին իր եզակի հանդիպող անվամբ, եզակի պահվածքով ու արարքներով:

Սավադ Հակոբի Գաբրիելյանը դարձել է ժողովրդական մարդ, նա չէր առանձնանում կամ փայլում բարձրագույն կրթություններով, արհեստներով ու տաղանդներով, սակայն  փայլում էր ամենակարևոր` <<Մարդ >> մասնագիտության մեջ: Ծվել է 1953թ. հուլիսի   5-ին Ասկերանի Ղիլիժբաղ գյուղում, հասարակ ռամիկի ընտանիքում: Տան հոգսերի մեծագույն բեռը հենց նրա ուսերին էր, ինչը ստիպում էր նրան ավելի պատասխանատու և հասուն լինել իր

Подробнее...
 
ՀԱՍԱՐԱԿ ԼԻՆԵԼՆ ԻՆՔՆԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ Է
26.09.2019 09:27

Ոչինչ այնպիսի պարզությամբ աչքի չի ընկնում, ինչպես խոհեմությունն ու հանդուրժողականությունը. լինել հասարակ, հենց նշանակում է լինել մեծ:

Հենց այսպիսի խոսքերով էլ ես ցանկանում եմ սկսել իմ խոսքը մի այնպիսի մարդու մասին, ով իր մանկավարժական գործունեության ողջ ընթացքում անմնացորդ նվիրումով է վերաբերվել իր առջև դրված ցանկացած խնդրի և լավագույն մարդկային հատկանիշներով  հասել այնպիսի մեծության, որը կոչվում է Մարդ: Աշակերտական, ուսուցչական, ծնողական, ընկերական կոլեկտիվների սերն ու հարգանքը վայելելու համար անհրաժեշտ է օժտված լինել խորը մանկավարժահոգեբանական ունակություններով:Հենց այդպիսի տվյալներով էլ օժտված է Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ  դպրոցի դասվար Մարինե Վաղինակի Մեժլումյանը:

Մարինե Մեժլումյանը ծնվել է  1969թ. Ասկերանի շրջանի Փիրջամալ գյուղում և սովորել տեղի` Նախիջևանիկի  միջնակարգ  դպրոցում: Դպրոցն ավարտելով 1986թվականին, նույն տարում էլ ընդունվում է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի

Подробнее...
 
ՊԲ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԱԾ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ՀԱՍՏԻՔՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՈՒՄ
24.09.2019 15:00

Արցախի Հանրապետության ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Ինչպես  հայտնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության

Подробнее...
 
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ
23.09.2019 15:50

Բոլոր ժամանակներում էլ բարձր է եղել ոստիկանության ու նրա ծառայակցի դերը երկրում կարգ ու կանոնի, հասարակության անվտանգության, իրավունքների և ազատությունների, պետության մեջ օրենքի գերակայության պաշտպանության, պահպանման և ամրապնդման գործում։

Այնուամենայնիվ, ժամանակակից հասարակության մեջ բավականին դժվար է հասարակության բոլոր խավերի և պետական մարմինների կողմից օրենքի գերակայության խստորեն և կայուն պահպանումը: Այդ իսկ պատճառով

Подробнее...
 
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՆՔ ՁԵԶ…
20.09.2019 22:50

Հիրավի, մեծ է նա, ում սիրտը խփում է բոլորի համար: Ֆրանսիացի գրող Ռոմեն Ռոլանի այս խոսքերը վերաբերում են մեծանուն հայ, պրոֆեսոր, բարերար Գրիգորի Գաբրիելյանցին, մարդ, ում սրտացավության, բազում բարեգործությունների վկաներն ենք մենք: Ինչ նա անում է, անում է մատաղ և երիտասարդ սերունդներին ավելի ապահովված, զարգացած տեսնելու ակնկալիքով: Պատահական չէ, որ նրա նախաձեռնությամբ ստեղծվել է <<Ապագա սերունդների>> հիմնադրամը,  որի միտքը

Подробнее...
 
ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏ
20.09.2019 22:36

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ Ասկերանի շրջանի վարչակազմի խորհրդի հերթական նիստ, որը վարում էր վարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանը։ Նիստի աշխատանքներին մասնակցում էին վարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչներ, ուժային կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների, համայնքների ղեկավարներ։ Ողջունելով ներկաներին վարչակազմի ղեկավարը շնորհավորեց

Подробнее...
 
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՐՑԱԽՈՒՄ ԿԿԱԶՄԱԿԵՐՊՎԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԱՐԱԾ ՀԱՇՎԱՌՈՒՄ
17.09.2019 17:26

Ս.թ. ապրիլի 19-ին ԱՀ կառավարության N 276-Ն և N 277-Ն որոշումների համաձայն 2020 թվականի հոտեմբերի 11-ից 31-ը ԱՀ-ում կիրականացվի գյուղատնտեսական համատարած հաշվառում, որին կնախորդի փորձնական գյուղատնտեսական համատարած հաշվառումը: Վերջինս կանցկացվի ընթացիկ տարվա հոկտենբերի 11-ից 31-ը Ասկերանի շրջանի Ասկերան, Նորագյուղ և Մարտունու շրջանի Հերհեր համայնքներում:

ԱՀ-ում գյուղատնտեսությունը կարևորագույն

Подробнее...
 
ԿԱՐՈՏԻ ԿԱՆՉԵՐ
17.09.2019 16:41

Արցախյան ազգային ազատագրական սուրբ պայքարի տարիներին մարդկային բազում ճակատագրեր են խեղվել, բազում հերոսներ նահատակվել։ Շատերն էլ ստիպված Հայրենիքից հեռացել ու վտարանդի են դարձրել։ Սակայն հայը որտեղ էլ եղել, Հայրենիքի երգն ու կարոտը սրտում միշտ վառ է պահել՝ իր անսահման սերն արտահայտելով

Подробнее...
 
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՇՐՋՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
17.09.2019 13:25

Այսօր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Հակոբ Ղահրամանյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ ընթացիկ տարվա սեպտեմբերի16-ին ՀՀ Հրապարակ թերթում շրջանի Վարդաձորի համայնքի բնակիչ Վրեժ Սարգսյանի հեղինակությամբ տպագրված §Ասկերանի շրջանի Վարդաձորի բնակիչի բաց նամակը¦ վերնագրով հոդվածում արծարծված գյուղի հիմնախնդիրների և մտահոգությունների վերաբերյալ

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 11 12 13 14 15 16 17 18 19 20 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter