ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ԿՐԿՆԱԿԻ ՊԱՏՎԱԲԵՐ Է
06.08.2020 15:18

Արդեն 12 տարի է, ինչ Ասլանյանների ընտանիքն ապրում է Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում։ 2008-ին որպես վերաբնակիչներ ՀՀ Եղեգնաձոր քաղաքից են տեղափոխվել Արցախ, և ի զարմանս իրենց շատ շուտ են հարմարվել նոր բնակավայրին ու ընկերական լայն շրջապատ ստեղծել։ Եկած օրվանից մեկ օր անգամ ձեռնունայն չեն նստել, իսկույն ձեռնամուխ են եղել տնամերձ հողամասի մշակմանը։ Ճիշտ է, սկզբնական շրջանում դժվարություններ ունենում էին, և դա բնական է, սակայն ունեին կամեցող ընկերներ, հարևաններ, ովքեր

Подробнее...
 
ԱԿՆԱՅՈՒՄ ԿԼՈՒԾՎԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԽՆԴԻՐԸ…
05.08.2020 17:06

Այսօր խմելու ջրի հարցը մնում է կարևոր և ամենահրատապ լուծում պահանջող խնդիրներից մեկը: Ջուրը բնության անփոխարինելի հարստություններից և մարդկության գոյատևման համար ամենաանհրաժեշտ ռեսուրսներից մեկն է, և նրա օրեցօր զգացվող սակավությունը մեծ մտահոգություն է պատճառում բոլորիս:

Օգոստոսի 5-ին Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը և շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ

Подробнее...
 
ՄԻՏՎԱԾ՝ ՇՐՋԱՆԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆԸ
31.07.2020 17:59

Հուլիսի 31-ին Ասկերանի շրջվարչակազմում կայացավ խորհրդակցություն, որին մասնակցում էին շրջվարչակազմի ղեկավարի տեղակալները, շրջվարչակազմի աշխատակազմի բաժինների վարիչները, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարները, Ասկերանի քաղաքապետը:

Խորհրդակցությունը վարում էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Աշոտ Դադայանը:

Շրջվարչակազմի ղեկավարը ողջունելով ներկաներին՝ նշեց, որ խորհրդակցության նպատակը շրջանի զարգացման

Подробнее...
 
ՄԱՂԹԵՆՔ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ…
29.07.2020 16:18

Գեղատեսիլ և յուրակերպ արցախյան հին գյուղերից մեկն էլ Ասկերանի շրջանի Աստղաշենն է, որն առանձնահատուկ պատմություն ունի: Խորհրդային տարիներին այստեղ բավականին ադրբեջանական ընտանիքներ էին ապրում և հաստատ նպատակ էին հետապնդում ավելի շատանալ ու զավթել հնամենի հայկական այս բնօրրանը: Սակայն Արցախյան շարժման առաջին իսկ օրերից Աստղաշենը կարողացավ ձերբազատվել օտարից ու վերջապես լիաթոք շնչել: Դարավոր թշնամին հասկացավ, որ անելիք չունի հայկական հողում…

1988-ին աստղաշենցիները բռունցքվեցին և գյուղովի ոտքի

Подробнее...
 
ՊԱՏԱՐԱՅՈՒՄ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՆԴԵՊ ԼԱՎԱՏԵՍ ԵՆ
28.07.2020 16:01

Պատարան Արցախի այն բնակավայրերից է, որն ունի ավելի քան 200 պատմամշակութային արժեք ունեցող վայր, շրջապատված է հարուստ կուսական անտառներով, յուրօրինակ լեռներով, սառնորակ աղբյուրներով։ Ինքնատիպ բնությունն էլ Աստծո յուրահատուկ պարգևն է հյուրասեր և աշխատասեր պատարեցիներին…

Գյուղն ունի 1604.44 հա տարածք, որից 593.66 հա գյուղատնտեսական նշանակության, իսկ 879.63 հա անտառային հողերն են։ Սակայն դրանց միայն մի մասն է օգտագործվում աշնանացան և գարնանացան

Подробнее...
 
ԱՅԳԵՍՏԱՆՈՒՄ ԽՍՏԻՎ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՐԵՏԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ
27.07.2020 17:20

Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ, նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող շրջանային հանձնաժողովի նախագահ Արմեն Մանգասարյանն ու ոստիկանության շրջանային բաժնի պետ Արման Սարուխանյանն այսօր այցելել են շրջանի Այգեստանի համայնք՝ տեղում ծանոթանալու համայնքի տարածքում տեղադրված երեք անցակետերում իրականացվող աշխատանքներին։ Անցակետերում բարձր մակարդակով և կարգ ու կանոնի խստիվ պահպանմամբ շուրջօրյա

Подробнее...
 
ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՆ ՈՒ ՄԱՐԴԸ
24.07.2020 10:27

Ասում  են՝ Հայրենիքը չեն ընտրում. այն քեզ ընծայում է ճակատագիրը:  Ճակատագիր, որին ես այնքան երախտապարտ եմ, քանզի ունեմ ընկերներ, ովքեր օժտված են այնպիսի հատկանիշներով, որոնք այսօր, կարելի է ասել՝ պահանջված են։

Պատմությանս հերոսը Կարեն Մարտիրոսյանն է՝ ԱրՊՀ-ի ուսանող, բավականին հավասարակշռված երիտասարդ, ով իր ողջ էությամբ բարության և իսկական հայի մարմնացում է։ Հարկ եմ համարում կենսագրությունից նշել այն, որ Ասկերանի շրջանի Սզնեք գյուղից է, արցախյան ավանդական ընտանիքի զավակ։ Հայերենի նկատմամբ մեծ սեր ուներ դեռ վաղ տարիքից։ Երևի դա էլ պատճառ է հանդիսացել, որ Կարենը դպրոցականների առարկայական օլիմպիադաներին մասնակցում էր գրականություն առարկայից։ Ասում է, որ մտքեր շատ են լինում, սակայն ժամանակի հետ որոշ մարդկանց մոտ որոշ արժեքներ վերանում են։ Սիրում է ուսումնասիրել գրականության

Подробнее...
 
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆՎԻՐՎԱԾ COVID-19-Ի ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ
23.07.2020 18:18

Հուլիսի 23-ին Ասկերանի շրջվարչակազմում կայացավ նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ, հանձնաժողովի նախագահ Արմեն Մանգասարյանը:

Օրակարգի հարցը շրջանում նոր կորոնավիրուսի

Подробнее...
 
ԼՐԱՑԱՎ ԱԿՆԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 27 ԱՄՅԱԿԸ
23.07.2020 11:52

Ակնայի (Աղդամ) ազատագրումն այլընտրանք չուներ, քանի որ ադրբեջանցի ռազմական ղեկավարներն Աղդամը համարում էին Ստեփանակերտ ներխուժելու ամենակարճ ճանապարհը՝ Ասկերանով։ Եվ պատահական չէ, որ Արցախի դեմ առաջին բացահայտ նախահարձակ գործողությունը ձեռնարկվել է հենց Աղդամից՝ 1988թ. փետրվարի 22-ին, երբ բազմահազարանոց ամբոխը՝ ճանապարհին ավերելով բոլոր հայկականը, փորձում էր Ասկերանով հասնել մայրաքաղաք։ Ու հենց Ասկերանի

Подробнее...
 
ԱՂԴԱՄԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ՝ ՊԱՏՄԱԿԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
23.07.2020 10:12

Ինչպես 20-րդ դարասկզբին, 1988 թվականին Աղդամը  կրկին դարձել էր հակահայկական գործունեության կենտրոն, իսկ Արցախյան պատերազմի սկսվելուց հետո՝Ադրբեջանի ռազմավարական հենակետ, որտեղից մշտապես ռմբակոծվում էին մայրաքաղաք Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերը։ Դրությունը օրհասական էր և շուտափույթ լուծում էր պահանջում: ԼՂՀ ԻՊՈՒ հրամանատարությունը որոշում կայացրեց ազատագրել հայկական պատմական այդ հողակտորը, որտեղ 2000 տարի առաջ հայոց թագավոր Տիգրան Մեծը կառուցել է Տիգրանակերտ

Подробнее...
 
ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺԻՆ
20.07.2020 12:16

Այսօր Ասկերանի շրջվարչակազմի նորանշանակ ղեկավար Աշոտ Դադայանն այցելեց ոստիկանության շրջանային բաժին և տեղում ծանոթացավ բաժնի աշխատակիցներին։ Վարչակազմի ղեկավարը բարձր է գնահատել ոստիկանության դերն ու նշանակությունը շրջանում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ։

-Միշտ էլ բարձր եմ գնահատել ոստիկանության դերն ու նշանակությունը մեր ժողովրդի անվտանգության ապահովման գործում։ Մեծ և անգնահատելի էր

Подробнее...
 
ԱՇՈՏ ԴԱԴԱՅԱՆԸ՝ ԱՍԿԵՐԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
17.07.2020 17:34

Հուլիսի 16-ին ԱՀ Նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Հակոբ Ղահրամանյանն ազատվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Աշոտ Դադայանը նշանակվել է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար:

Հուլիսի 17-ին ԱՀ տարածքային կառավարման

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter