ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆՆ ԱՍԿԵՐԱՆՈՒՄ
11.05.2012 14:55

Արդեն 20 տարի է ինչ համայն հայությունը Մայիսի 9-ը նշում է ոչ միայն որպես Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի օր, այլ նաեւ մեծ շուքով տոնում է Շուշիի ազատագրման եւ ԼՂՀ պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները: Ու այսօր, երբ եռատոն ենք նշում, անթաքույց հպարտություն ենք զգում հայկական հինավուրց Շուշիի ազատագրման եւ մեր հերոսական բանակի համար: Հայը կրկին կարողացավ ապացուցել, որ կարող է իր հողի, իր սրբության համար անվերապահորեն պայքարել եւ մեծ ու անհավատալի թվացող հաղթանակներ տանել` բարձր պահելով հայրենիքի ու ազգի պատիվը:

...Եռատոնին նվիրված միջոցառումներին խնամքով եւ պատասխանատվությամբ է նախապատրաստվել

նաեւ Ասկերան քաղաքը: Տոնական միջոցառումներն ու նախապատրաստական աշխատանքները մինչ այդ էին մեկնարկել քաղաքում: Կազմակերպվել էին մարզամշակութային միջոցառումներ`մի շարք մարզաձեւերի գծով, կատարվել էին սանմաքրման, ծառատնկման եւ բարեկարգման աշխատանքներ: Պատրաստակամ ասկերանցիները համախմբված ու միասնական էին նախապատրաստվում այդ մեծ եւ սուրբ տոնին: Չէ որ այս մեծ հաղթանակին հասել ենք Հայրենիքին անմնացորդ նվիրված հայորդիների կյանքի գնով: Երբեւէ չեն մոռացվի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս տղաները, որոնց շնորհիվ այսօր մենք ապրում ենք խաղաղ եւ օրեցօր բարգավաճող երկրում:

Մայիսի 9-ին Ասկերանում իսկական տոնական տրամադրություն էր տիրում: Քաղաքը փառավոր տեսք էր ստացել: Վաղ առավոտից զինվորները տոնական քայլերթով Ասկերանի բերդի մատույցներից շարժվում էին դեպի կենտրոն: Ասկերանցիները մի մարդու պես դուրս էին եկել, հավաքվել հրապարակում` իրար հետ կիսելու օրվա խորհուրդը:

Վարչական շենքի առջեւ շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ հավաքվել էին շրջանի հիմնարկ - ձեռնարկությունների ղեկավարներ, Արցախյան ազատամարտի եւ Հայրենական Մեծ պատերազմի մասնակիցներ, հյուրեր: Նախ, նրանք մոտեցան Հայրենական Մեծ եւ Արցախյան պատերազմներում զոհված ասկերանցիների հիշատակին կառուցված հուշահամալիրին, ծաղիկներ դրեցին եւ մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը: Այնուհետեւ շարժվեցին դեպի ՙՏանկ՚ հուշահամալիր, որից հետո եկան մշակույթի տան կից տեղադրված զոհվածների հուշատախտակի մոտ: Հարգանքի տուրք մատուցելուց հետո,  այստեղ կայացավ հանդիսավոր միջոցառում:

Շրջանի բնակչությանն ուղղած շնորհավորական ուղերձում շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը նշեց.

- Մայիսի 9-ը հայերիս համար առանձնահատուկ տոն է։ Գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում իր զգալի ներդրումն ունի նաեւ հայ ժողովուրդը£

1992 թվականի մայիսի 9-ին ազատագրվեց հայոց հինավուրց բերդաքաղաք Շուշին։

Գարնանային այս օրն է ստեղծվել նաեւ Արցախի Պաշտպանության բանակը։  Մարտունակ բանակ, որը հանդիսանալով մեր երիտասարդ հանրապետության անվտանգության երաշխավորը, այսօր էլ պատրաստ է արժանի հակահարված տալու թշնամուն։ Կարելի է հաղթել բանակների, բայց բանակ դարձած ժողովրդին՝ երբեք։

Շնորհավորելով շրջանի բնակչությանը Եռատոնի առթիվ՝ միաժամանակ գլուխ եմ խոնարհում բոլոր այն նահատակների շիրիմների առջեւ, ովքեր իրենց կյանքը նվիրաբերեցին Հայրենիքի ազատությանը։

Մայիսյան Եռատոնը հայ ժողովրդի միասնական ոգու վկայությունն է։

Շենացնենե՛ք մեր երկիրը ազգանվեր աշխատանքով։

Թո՛ղ հայոց երկնակամարում հավերժ թեւածի խաղաղությունը։

Այնուհետեւ ելույթ ունեցավ Ասկերանի տարածքային զինկոմիսար Սամվել Մնացականյանը: Նա վերհիշեց Արցախյան պատերազմում Ասկերանի շրջանի մարտիկների նվաճումները, պատմական տեղեկություններ ներկայացրեց Հայրենական Մեծ պատերազմում հայ ժողովրդի կատարած սխրագործությունների մասին:

- Այսօր վստահությամբ կարելի է պնդել, որ ոչ միայն բանակի հզորությունն ու զենքի որակը, այլ ոգու ուժն է նաեւ  բոլոր հաղթանակների աղբյուրը: Իսկ մարդկային արժեքներից ամենավեհը Հայրենիքի անկախության համար մարտնչելն է,- նշեց Ս. Մնացականյանը:

Փառահեղ մարտական ուղի անցած Ն զորամասի հրամանատարի տեղակալ Կարեն Աբրահամյանը նույնպես շնորհավորելով ներկաներին Եռատոնի առթիվ, երախտագիտություն հայտնելով ու խոնարհվելով Արցախյան եւ Հայրենական Մեծ պատերազմներում նահատակված քաջ հայորդիների անմար հիշատակի առջեւ` նշեց.

-Մայիսի 9-ը հատկապես թանկ ու հիշարժան է մեզանից յուրաքանչյուրի համար, քանզի 20 տարի առաջ այդ օրն ազատագրվեց Շուշի քաղաքը: Ազատագրման ռազմագործողության մշակումն ու իրագործումը հանդիսացավ հայ ժողովրդին հատուկ ռազմական մտքի փայլուն դրսեւորումը: Այն իր արժանի տեղը գտավ հայ ազգային ազատագրական շարժման նոր փուլում:

Ասկերանցիներին շնորհավորական խոսք ասացին նաեւ քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը, ԱԱՄ անդամ Վիգեն Գաբրիելյանը եւ Ասկերանի Է. Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտուհի Մարինե Գաբրիելյանը:

Այնուհետեւ ԱԱՄ Ասկերանի տարածքային միավորման խորհրդի նախագահ Սամվել Աղաջանյանը միության կողմից ՙՀայրենյաց պաշտպան՚ մեդալներով եւ պատվոգրերով պարգեւատրեց Արարատի ջոկատի տղաներին, ովքեր անձնվիրաբար մասնակցել »ն Արցախյան պատերազմին: Մեդալներ ստացան ջոկատի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը, Սոս Խաչատրյանը, Մանվել Ղազարյանը, իսկ ջոկատի յոթ ազատամարտիկներ պարգեւատրվեցին պատվոգրերով:

Տոնական միջոցառումները շարունակվեցին երեկոյան` Ասկերանի քաղաքային մարզադաշտում, որի մուտքի մոտ Ասկերանի ՄՊՍԿ-ի ուսուցիչների եւ աշակերտների ձեռքերով ստեղծած իրերի եւ հուշանվերների ցուցահանդես-վաճառք էր բացվել:

Թերեւս, Ասկերանում միշտ էլ նման բարձր մակարդակով միջոցառումներ են կազմակերպվում: Շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանի գլխավորությամբ ջանք ու եռանդ չխնայվեց, որպեսզի Եռատոնին նվիրված այս միջոցառումը եւս կայանա յուրահատուկ բարձր մակարդակով:

Øշակույթի բաժինն ամիսներ շարունակ նախապատրաստվել էր միջոցառմանը: Տոնակակատարության շրջանակներում փոխանցումավազք անցկացվեց, որին մասնակցեցին Ասկերանի, Իվանյանի, Խնապատի տղաների ու աղջիկների թիմերը: Արդյունքում հաղթող ճանաչվեցին Ասկերանի տղաների ու աղջիկների թիմերը:

Ասկերանի քաղաքապետը մեկ անգամ եւս շնորհավորելով ասկերանցիներին` տեղեկացրեց, որ մայիսյան Եռատոնին  նվիրված միջոցառումների շրջանակում անցկացվել են մարզամշակութային միջոցառումներ, որոնց թվում մրցումներ` բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, մինի ֆուտբոլ մարզաձեւերից: Ընդհանուր հաշվարկով առաջին տեղն է գրավել շրջվարչակազմի թիմը՝ նվաճելով փոխանցիկ գավաթը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ասկերանի քաղաքային համայնքի թիմը, իսկ երրորդ եւ չորրորդ տեղերը` Ասկերանի միջնակարգ դպրոցի եւ Խնապատի համայնքի թիմերը: Հաղթող թիմերն արժանացան դրամական պարգեւների եւ նվերների: Առաջնության միակ մարզուհի Անուշ Եղյանն ու լավագույն մարզիկ Հրայր Բադալյանը նույնպես արժանացան նվերների եւ պատվոգրերի:

Այնուհետեւ միջոցառմանը մեծ շուք հաղորդեց Ասկերանի մանկական երաժշտական դպրոցի սաների ելույթը: Նրանք երգեցին ազգագարական եւ հայրենասիրական երգեր, որոնք ավելի բարձրացրին ներկաների հայրենասիրական ոգին: Իսկ Ասկերանի ՄՊՍԿ սաների եւ ՙԲերդ՚ համույթի ելույթները մի առանձին ու հաճելի տրամադրություն սփռեցին մարզադաշտում: Ամեն ինչ տոնական էր, հայեցի: Երգերը խրոխտ էին, արտասանությունները` սրտաբուխ:

Փոքրիկների համար օրը լի էր անակնկալներով, նրանց ուրախությանը չափ չկար: Իսկական ժողովրդական տոնախմբություն էր, որն էլ ավարտվեց գեղեցիկ հրավառությամբ:

Այո՛, մենք հպարտորեն եւ անվերապահորեն կարող ենք ասել. Եռատոնին նվիրված միջոցառումներն Ասկերան քաղաքում կայացան բարձր մակարդակով եւ հավուր պատշաճի: Ժողովուրդը գնահատելով օրվա խորհուրդը մեկ անգամ եւս համոզվեց, որ Արցախն ունի մարտունակ եւ հզոր բանակ, համախմբված ժողովորդ, որáÝù ի զորու »Ý արժանի հակահարված տալու թշնամու բոլոր ոտնձգություններին ու սրբորեն պահելու արյան գնով վաստակած Արցախ աշխարհի անկախությունը:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ