ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ.
19.02.2021 00:24

ՍԵՐԳԵՅ ՄԱՐԱՏԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ՝

ԱՆՄԱՀՆԵՐԻ ԳՆԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ

Արցախյան 44 օրյա պատերազմը մեզանից խլեց մի ոսկե սերունդ՝ ամեն մեկը մի տան ճրագ, ամեն մեկը՝ մի մոր զավակ, հույս ու հավատ, ապավենը հոր ու օջախի ծուխը վեր տանողը, քաջ պաշտպանն ու հպարտությունը քրոջ։ Հայրենասեր մի սերունդ, որը, սակայն, ամեն ինչից ու ամենքից վեր դասեց Հայրենիքի սերն ու փառքը՝ հանուն որի չխանայեց ամենաթանկը…

…2001 թվականի օգոստոսի 16-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան քաղաքում ծնվեց Պետրոսյանների ընտանիքի միակ արու զավակը՝ Սերգեյը, երկու քույրերի հոգատար ու թանկ պաշտպանը։ ։
Բնավորությամբ կենսախինդ էր և ժպտերես, անչափ բարի, կամեցող, հարեհաս… Սիրում էր երգել և իր շրջապատում աշխույժ մթնոլորտ ստեղծել։ Բազում երազանքներ ուներ Սերգեյը, սակայն առաջնահերթը Հայրենիքին պատվով ծառայելն էր…
2020թ. հունվարի 7-ին Սեյգեյը բարձր տրամադրությամբ մեկնեց ծառայության՝ Արցախ, Մարտունի 2: Հասել էր իր հերթը՝ Հայրենիք պաշտպանելու, ինչի համար չափազանց ոգևորված էր։ Ընդհանրապես չէր սիրում խոստումներ տալ, իսկ երբ խոսք էր տալիս, ցանկացած գնով այն կատարում էր։ Ծնողներին, հարազատներին խոստացել էր՝ անպայման

Подробнее...
 
...ԻՐ ՓԱՓԱԳԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՁԵՎԱՎՈՐԵԼ ԷՐ՝ ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՂ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՎ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՄԱՍԻՍԻ ՏԵՍԱՊԱՏԿԵՐԻՆ...
16.02.2021 12:18

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

ՍՈՖՅԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Ամիսներ առաջ Արցախի լրագրողական ընտանիքը ծանր կորուստ կրեց. կյանքից հեռացավ Ասկերանի «Բերդ» թերթի գլխավոր խմբագիր, շնորհալի լրագրող, մտավորական, ֆոտոնկարիչ ու մեծ հայրենասեր Վալերի Պետրոսյանը: Նա Արցախի վաստակավոր լրագրող էր, նաև՝ ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ։ Անհատականություն, ով պրպտուն մտքով ու հետաքրքիր նախաձեռնությունների գաղափարներով էր օժտված՝ պատրաստ ամեն պահի օգտակար լինելու հայրենիքին:

Վալերի Հակոբի Պետրոսյան: Ծնվել է 1955թ. օգոստոսի 22-ին, Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում՝ հարգարժան բուժակ Հակոբ Պետրոսյանի ընտանիքում։ Ավարտել է տեղի միջնակարգը։ Ծնողների թախանձանքներին հակառակ, հրաժարվել է ուսումը բարձրագույն ուսումնական հաստատությունում շարունակել: Սովորել է պոլիտեխնիկական ուսումնարանում, որն ավարտել է կարմիր դիպլոմով՝ ստանալով

Подробнее...
 
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
15.02.2021 16:47

ՀԱՅԿ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

ԱՆՄԱՀՆԵՐԻ ԳՆԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ

Բազում երազանքներ ու նպատակներ սրտներում ամբարած հազարավոր նվիրյալներ Հայրենիքի պաշտպանությունը վերդասեցին ամեն ինչից։ Անվախ ու խիզախ քաջեր՝ դաստիարակված քաջերի սերունդները քաջերն են կարգախոսով, ովքեր չերկնչեցին նայել մահվան աչքերին, չխանայել անգամ կյանքը՝ Հայրենիքի փրկության համար։ Նրանք դատապարտված և պարտավորված էին պաշտպանելու և տեր կանգնելու ավագ սերնդի կյանքի գնով ձեռք բերված անկախությանը…

Ավա՜ղ, նախախնամությունը ծանր, անտանելի ու անհամակերպվելի իրողություն մեզ պարտադրեց… Հազարավորների դեմ մարտի ելան քաջերը մեր, շատ-շատերը ցավոք, կյանքի գնով պաշտպանեցին Հայրենիքը…

Կյանքը Հայրենիքի փրկությանը զոհաբերած քաջերից է Հայկ Մանգասարյանը։ Ծնվել է 2000 թվականի օգոստոսի 31-ին

Подробнее...
 
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
13.02.2021 18:43

ԳԵՎՈՐԳ  ԱԼԲԵՐՏԻ ԾԱՏՐՅԱՆ.

ԱՆՄԱՀՆԵՐԻ ԳՆԴԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԵՐՈՍԸ

Արցախյան հայրենական պատերազմի հետևանքներն ու պատճառած անասելի ցավերը դեռ երկար կմխացնեն մեր սրտերը, կորստյան ծանր վիշտը հավերժ մեր ուղեկիցները կլինեն ու այդպես  էլ մեզ երբեք չենք ների ու չենք համակերպվի հազարավոր լուսավոր երիտասարդների անձնազոհության հետ։ Պատերազմի ելքն անսպասելի և անընդունելի է բոլորիս համար, քանզի ազատ ու անկախ Արցախում ծնվել և հասակ էր առել մի սերունդ՝ պատրաստ կրծքով պաշտպանելու հող-հայրենին։ Ու պաշտպանեցին… Ավա՜ղ շատերն ընկան քաջի մահով…

Անմահներից է Գևորգ Ծատրյանը։ Ծնվել է

Подробнее...
 
ՃԱՆԱՉԵՆՔ ՄԵՐ ՀԱՐՈՍՆԵՐԻՆ. ՀԻՇԱՏԱԿԴ ԱՆՄԱՀ Է. ՍԵՐԳԵՅ ԲԱՐՍԵՂՅԱՆ
04.02.2021 16:31

ՍԵՐԳԵՅ ԱՐԹՈՒՐԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ (ՀԱԼԱԼ). Երևանի Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարանի ուսանող։ Հերոսը ծառայել է Ջաբրայիլի զորամասում։ 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ նենգ ու ստոր թշնամին անցել է լայնածավալ հարձակման, Հալալը (Սերգեյի մականունն էր, որը տվել է նրան հրամանատարը) կանգնած էր դիրքերում։ Նա իր զինակից ընկերների հետ պահել է դիրքերը չնահանջելով ոչ մի քայլ … Իսկ երբ զոհվեց դիրքի հրամանատարը՝ Սերգեյը նրան փոխարինեց։ Փրկել է տասնյակ կյանքեր, առանց երկմտելու նետվել ամենաթեժ կետեր՝ վիրավորներին ցուցաբերելով առաջին օգնություն, այնուհետև իջեցրել դիրքերից և տեղափոխել ավելի անվտանգ վայր։ Երեք անգամ հայտնվել  է շրջափակման մեջ և հնարամտության   շնորհիվ կարողացել է դուրս բերել մարտական ընկերներին և վիրավորներին։ Անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 3-ին Նարինջ կոչվող բարձունքում՝ հարազատների և նրան բոլոր ճանաչողների

Подробнее...
 
ՄԵՐՕՐՅԱ ՀԵՐՈՍՆԵՐԸ. ԿԱՐՈ ՀՈՎԱԳԻՄՅԱՆ
04.02.2021 01:04

Բժշկական համալսարանում օրեր առաջ բացված պատերազմում զոհված հերոսներին նվիրված հուշատախտակին փակցված է նաև Ստոմատոլոգիական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Կարո Հովագիմյանի անունը: Ի տարբերություն մյուս զոհված հերոսների՝ Կարոն Հայաստանում չէր ծնվել: Հովագիմյանների ընտանիքը Սիրիայից է, 2003 թվականին են Հալեպից տեղափոխվել Երևան, երբ ընտանիքի ավագ զավակը՝ Կարոն, ընդամենը երկուսուկես տարեկան էր: Առաջին անգամ հայրենիքում է մանկապարտեզ հաճախել: 2012 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն: Ստոմատոլոգիական ֆակուլտետի առաջին կուրսի երկրորդ կիսամյակից զորակոչվել է բանակ: Կարոյի՝ ստոմատոլոգիական ֆակուլտետ ընդունվելու որոշումը պատահական չէր: Նա ցանկանում էր լրացնել հոր` Սարգիս Հովագիմյանի հիմնած ատամնատեխնիկական լաբորատորիայի գործունեությունը: Փոքր հասակից ծանոթ է եղել այս ոլորտի նրբություններին, և երբ եկել է մասնագիտություն ընտրելու ժամանակը, որոշել է համատեղել բժշկությունն ու տեխնոլոգիաները՝ սովորել ստոմատոլոգիա:

Հայրն էլ, քաջալերել է որդուն ապագա մասնագիտության ընտրության

Подробнее...
 
ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԱՆՉՈՎ ՊԱՏՐԱՍՏ Է ԿՐԿԻՆ ԳՐԻՉԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ԶԵՆՔՈՎ
03.02.2021 12:50

Երևի պատմության ընթացքում ոչ մի այլ խնդրի նկատմամբ մեր ժողովուրդն այդչափ միասնական չի եղել, որքան, երբ վտանգված է եղել Հայրենիքի ազատությունը։ Հայրենիք, հայրենասիրություն, նվիրվածություն, խիզախություն այս բառերի արժեքը մենք սովորել ենք և սովորեցնում ենք դեռ մանկուց, որովհետև պատմությունը մեզ սովորեցրել է, որ հայն իր գոյությունը պահել է հենց այս բառերի իմաստը սերտած սերունդների շնորհիվ։ Երբ սեպտեմբերի 27-ին թշնամին հերթական անգամ լայնածավալ հարձակման անցավ մեծ՝ թե փոքր, կին՝ թե տղամարդ ոտքի ելան փրկելու Արցախ աշխարհը։ Արցախյան պատերազմը հարուստ է իր քաջորդիների հերոսություններով ու սխրագործություններով, որոնք ապացուցում են, որ քաջերի սերունդները քաջեր են, ինչպես

Подробнее...
 
ՄԵՐ ԸՆԿԵՐ ՎԱԼԵՐԸ
30.01.2021 16:51

Պատերազմի խառնակ մի օր ֆեյսբուքում կարդացի, որ կորոնավիրուսից մահացել է Վալերի Պետրոսյանը: Ասկերանի ,,Բերդ,, թերթի երկարամյա խմբագիրը, վաստակավոր լրագրողը: Շարժման, ղարաբաղյան առաջին պատերազմի ֆոտոտարեգիրը:

Արդեն շատ հեռավոր անցյալի մի օր նա ինձ Նորագյուղի հայրական տուն էր հրավիրել: Հայրը, մայրը կային՝ վշտից կորացած, աշխարհից խռով: Պատերազմը խլել էր իրենց

Подробнее...
 
ԿԵՆՍԱԿԱՆ ԿՐԱԿԸ` ՆՐԱ ՄԻՇՏ ԿԵՆԴԱՆԻ ԱՉՔԵՐՈՒՄ
30.01.2021 16:28

Վալերի Պետրոսյանն իր ողջ գիտակցական կյանքում կապված էր լրագրությանը, ավելի ստույգ` ֆոտոլրագրությանը, որի խորիմաստ բովանդակությունը ոչ մի լեզվով թարգմանելու անհրաժեշտություն թերևս չկա: Ամեն մի կադր Վալերիի մոտ խտացված կյանք է, որով ինքը ապրում էր: Նրա տասնյակ հազարավոր լուսանկարներն առնվազն երկու սերնդի կյանք են ամփոփում` խորհրդային տարիներից մինչև մեր օրերը:

Սխալված չենք լինի, եթե ասենք, որ Արցախյան գոյապայքարը ոչ-ոք լուսանկարներում այնքան լավ չի ներկայացրել, ինչպես Վալերի Պետրոսյանը: Նա պարզապես դիտող-արձանագրող չէր, այլ տեղի ունեցած իրադարձություններն իր կյանքի պրիզմայով անցկացրած հախուռն անհատ:

Շուրջ երկու տարի

Подробнее...
 
ԱՋԱԿՑԵՆՔ, ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵՆՔ…
13.01.2021 11:22

Գիտե՞ք, ինչքան է ցավալի, երբ հանկարծ գիտակցում ես, որ քո դիմացինը ոչինչ չունի, իսկ դու ունես ամեն ինչ: Իսկ ինչքա՜ն է դաժան, երբ նա մի վայրկյանում կորցրել է քո ունեցածից գուցեև ավելին, կորցրել է անվերադարձ ու այսօր մնացել շիվար ու անօգնական:

Իսկ այդ աչքե՜րը, որոնք մի այնպիսի տխրությամբ են նայում քեզ, որ միանգամից կեղեքվում է սիրտդ, այդ կարոտով ու թախիծով պարուրված աչքերը… Ասես հայն ուրիշ աչքեր ունենալ չի կարող, դրանք պետք է անպայման տխուր-տխուր լինեին…

Այսօր մեր շրջապատում այդ ճակատագրին արժանացած մարդիկ, ավաղ, անչափ շատ են, և ինչքան էլ մեզանից յուրաքանչյուրը ցավի նրանց համար, միևնույն է`նրանց ցավն ավելի խորն է, անպատմելի…

Այնպես պատահեց, որ հյուրընկալվեցինք Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքի բնակիչներ

Подробнее...
 
ՊԻՏԻ ԱՊՐԵՆՔ…
13.01.2021 10:59

Արցախցի երեխան ապրել է ուզում… Նա երազում է խաղաղ երկնքի տակ կերտել իր ապագան և ապրել մի երկրում, որտեղ երբեք չեն լսվի թնդանոթների ձայները, չեն հռնդա տանկերն ու կապույտ երկնքում չեն սուրա ռազմական ինքնաթիռները: Արցախցի երեխան ապրել է ուզում…

Արցախյան արյունաբեր պատերազմը, որ ցնցեց համայն աշխարհի հայությանը, պղտորեց մեր երեխաների մանկական հոգիները, ընդհատեց նրանց անմեղ ու անհոգ մանկությունը: Մեր փոքրիկներն իրենց մայրերի հետ ժամանակավոր ապաստան գտան մայր Հայաստանում, որտեղ հյուրընկալվեցին բարի և հոգատար մարդկանց ընտանիքներում: Երեխաներն սպասում էին, որ շուտով հաղթանակի ավետիսը կլսվի և իրենք կվերդառնան Արցախ և կշարունակեն ապրել իրենց երազանքների երկրում…

Ասկերանի Էդմոն Բարսեղյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն

Подробнее...
 
ԹՈՂ ՏԱՐԻՆ ԼԻՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏԱՐԻ
08.01.2021 15:13

Մի քանի օրից կթերթվի պատմության հերթական էջերից մեկը, և մենք բոլորս միասին կթևակոխենք նոր՝ 2021 թվականը: 2020 թվականը կմնա անցյալում և մեզանից յուրաքանչյուրն ինքը կորոշի ինչպիսի գնահատական տալ այդ տարվան:

Դառը հիշողություններով հանդերձ, ես կցանկանայի, որպեսզի նոր տարում մեր ժողովուրդն ապրի հանգիստ ու խաղաղ: Համոզված եմ՝ մեր հաստատակամության ու միաբանության շնորհիվ կկարողանանք հաղթահարել այս ծանր իրավիճակը ևս, քանզի հայը միշտ էլ ուժեղ ու անսասան է եղել:

Ցավոք, պատերազմական գործողությունների հետևանքով թշնամու վերահսկողության տակ են անցել մեր շրջանի ութ համայնքներ: Ավետարանոցի, Ակնաղբյուրի, Սղնախի, Ջրաղացների, Մադաթաշենի Մոշխմհատի, Արմենակավանի և Ուղտասարի հանրակրթական դպրոցների աշակերտներն իրենց ուսումը շարունակում են շրջանի, ինչպես նաև հանրապետության տարբեր կրթօջախներում:

Այժմ շրջանում գործում են 30 հանրակրթական

Подробнее...
 
<< Первая < Предыдущая 1 2 3 4 5 6 7 8 9 10 Следующая > Последняя >>

JPAGE_CURRENT_OF_TOTAL
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter